Կարծում եմ՝ գրառմանս համար շատերը կքննադատեն ինձ, ինչ թաքցնեմ, ես ինքս էլ ամաչում եմ սեփական մտքերիս համար, բայց չէ որ սրտիս չեմ կարող թելադրել։
Հենց որ պատկերացնում եմ, թե մեր ընտանիքին ինչ է սպասվում մոտակա ժամանակներում, ուզում եմ լացել։ Կարծում եմ, ինձ մոտ դեպրեսիա է սկսվում։
Ամուսնացած եմ գրեթե 13 տարի, ունենք երկու երեխա։ Եվ ես, և ամուսինս աշխատում ենք։
Սկեսուրս արդեն մի քանի տարի է, ինչ հիվանդ է։ Վաղուց արդեն ունի արթրիտ և շաքարային դիաբետ։ Քանի որ ունի ավելորդ քաշ, դժվարությամբ է տեղաշարժվում բնակարանում։ Նա միայնակ է ապրում, այդ պատճառով էլ կնեցաղային դժվարությունների առաջ է կանգնել։ Սկեսուրիս համար դժվար է ուտելիք պատրաստելը, մաքրություն անելը։ Ամեն շաբաթ մենք ենք նրա համար մթերք տանում, ես տունն եմ մաքրում, մի քանի օրվա ուտելիք պատրաստում, աղբն ենք գցում։ Մենք արդեն սովորել ենք, որ շաբաթվա մեկ օրը նվիրում ենք նրան։
Անկեղծ եմ ասում, սիրում եմ սկեսուրիս, հարգում եմ նրան, ամեն ինչ ի սրտե եմ անում։ Ժամանակին նա էլ մեզ է շատ օգնել։ Երեխաներիս հետ էլ է մնացել, երբ նոր էի սկսում աշխատել, եղել է, որ օգնել է ֆինանսապես։ Խնամքի ու օգնության, նաև գումարի հարցում երբեք չեմ մերժի նրան, բայց ահա չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ պիտի միասին ապրենք։ Ամուսինս օրեր առաջ ասաց, որ շուտով լրացուցիչ ախատանք է վերցնելու, որպեսզի երեխաներին կարողանանք սպրոտի տալ, արդեն ավելի ուշ կվերջացնի գործը ու էլ չենք կարողանա գնալ իր մայրիկի տուն։ Բացի այդ, երկուսս էլ հասկանում ենք, որ շաբաթական 1 անգամ գնալը էլ բավարար չէ․․․