Ամուսինս լքեց ինձ ու մեր 3 ամյա երեխային, ես մնացել էի լիովին միայնակ…ունեինք պարտքեր, և ես որոշեցի գնալ այդ քայլին…

Երբևէ մտածել եք, որ գերեզմաններում կարելի է գտնել հոգեբանական աջակցություն: Ես կարծում եմ, որ հնարավոր է: Երբ գնում ես հարազատներիդ մոտ, ովքեր արդեն չկան, շատ հաճախ հանգստանում ես:

Մարդկանց կյանքում լինում են այնպիսի պահեր, երբ թվում է, որ փակուղում ես գտնվում, ամեն ինչ վատ է, ելք չկա: Դու չգիտես, թե հետո ինչ է լինելու, ինչ ակնկալել:

Երբեմն թվում է, թե նման պահերի անհնար է գտնել մի մարդու, որ խոսես հետը դրա մասին: Եվ այդ  ժամանակ գնում ես հարազատ մարդու գերեզմանաքարի մոտ: Որ խոսես, հարցեր տաս, գուցե և ստանաս պատասխններ:

Այդպես եղավ նաև ինձ մոտ: Այնպես էր ստացվել, որ վերջերս էի բաժանվել ամուսնուցս: Ես մնացի միայնակ, իսկ երեխաս ընդամենը 3 տարեկան էր: Ունեի մեծ պարտքեր: Նախկին ամուսինս ալիմենտներ չէր վճարում:

Երկար ժամանակ միայնակ պայքարում էի, որ հաղթահարեմ խնդիրներս: Բայց մի օր հոգնեցի, զգում էի, որ այլևս ուժ չունեմ: Գնացի պապիկիս գերեզմանին: Ես այնքան միայնակ էի…

Ես պապիկիս խնդրեցի ինձ համար ամուսին, իսկ որդուս համար հայրիկ գտնել: Նաև խնդրեցի, որ որդիս նրան նման լինի: Մի քիչ էլ նստեցի և գնացի տուն:

Գուցե չհավատաք, բայց հաջորդ օրը, երբ զբոսնում էի տղայիս հետ, հանդիպեցինք իմ համադասարանցուն: Ես նրան վաղուց չէի տեսել: Նա ընկերակցեց մեզ, միասին գնացինք այգի, իսկ հետո էլ բարձրացավ տուն՝ մի գավաթ սուրճ խմելու:

1 ամիս անց նա ինձ ամուսնության առաջարկություն արեց: Մենք ամուսնացանք: Ես ու որդիս երջանիկ ենք…

Մի մոռացեք ձեր հարազատներին, նրանք մեզ տեսնում են…

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ