Ամեն օր աշխատանքից հետո տղամարդը տուն գալուց առաջ լոգանք էր ընդունում, որպիսի պահի իր գաղտնիքը

Այս պատմությունը մի խեղճ մարդու մասին է, ով երբեք չի եղել դպրոցում և ամեն կերպ խուսափում էր աղջիկներին պատմել, թե ինքն իրականում ինչով է զբաղվում: Նա ցանկանում էր, որ իր երեխաներն ավելի լավ կյանքով ապրեն՝ իրենց հոր ճակատագրին չարժանանալով:

-Երբ կրտսեր դուստրս ասաց, որ իրեն դպրոցում հանձնարարել են շարադրություն գրել՝ ծնողների աշխատանքի մասին, ես ստիպված ստեցի, որ սպասարկման ոլորտի սովորական աշխատող եմ: Բայց իրականում ես հավաքարար եմ, ավլում եմ փողոցները, և ամեն օր բախվում եմ մարդկանց վատ վերաբերմունքին: Անցորդները համարում են, որ ես արժանի չէմ նրանց հարգանքին, սակայն ես թույլ չեմ տա, որ իմ երեխաներին որևէ մեկը նույն կերպ վերաբերվի…Ես լոգանք եմ ընդունում ընդհանուր բաղնիքում և միայն դրանից հետո եմ տուն վերադառնում, որպիս ոչ ոք չգուշակի, թե որտեղ եմ աշխատում: Ես իմ ամբողջ աշխատածը ներդնում եմ երեխաներիս կրթության մեջ: Ես ինձ համար երբեք նոր վերնաշապիկ չեմ գնում, բայց դուստրս միշտ ապահովված է գրքերով և տետրերով:

-Ուսման համար տարեկան վճարի մի մասը կատարելու նախորդ օրը ես կոտրված էի, քանի որ չունեի գումար…Ես նստել էի աղբակույտի կողքին և արցունքներս մի կերպ էի զսպում: Ինձ համար ամենասարսափելին այն էր, որ պիտի գնայի տուն և դստերս ասեի, որ ես չունեմ գումար:

Օրվա ավարտին ինձ մոտեցան բոլոր մյուս հավաքարարները և ասացին, որ ես իրենց եղբայրն եմ՝ տալով ինձ իրենց այդ օրվա աշխատավարձը: Նրանք ասացին, որ եթե մի օր քաղցած մնան, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, կարևորը, որ աղջիկս առանց կրթության չմնա: Հենց այդ օրը ես տանը պատմեցի ողջ ճշմարտությունը:

-Ավագ դուստրս շուտով կավարտի համալսարանը, իսկ կրտսեր աղջիկներս համատեղում են քոլեջում սովորելն ու աշխատանքը: Նրանք ինձ թույլ չեն տալիս աշխատել, նաև հաճախ այցելում են իմ նախկին գործընկեր հավաքարարներին՝ նրանց համար սնունդ տանելով:

-Ես ինձ այլևս չեմ համարում աղքատ: Ով կարողացել է երեխա դաստիրակել, արդեն հարուստ է համարվում…

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!