Ամբողջ գյուղում բամբասանքներ էին տարածել, իբր թե ես դավաճանում եմ ամուսնուս․․․ բայց ես ինձ չկորցրեցի․․․

Երևի շատերն են լսել պատմություններ, որտեղ սկեսուրը փչացնում է երիտասարդների հարաբերությունները, չի ուզում կիսել որդուն հարսի հետ և նույնիսկ կարող է բամբասանքներ տարածել։ Բայց իմ բախտը բերել է, իմ սկեսուրը այնդպիսին չէ։ Վատ պահի կարող է նույնիսկ պաշտպանել ինձ։

Похожее изображение

Բայց ասօր մի այլ բանի մասին կպատմեմ։ Մեր գյուղում բոլոր տատիկները սիրում են պատմություններ հորինել և տարածել դրանք՝ որպես իրականություն։ Նրանց հորինած սցենարների հիման վրա կարելի է ֆիլմեր նկարահանել։

Վերջերս գյուղի աղջիկներից մեկից իմացա, որ քննարկել են ամուսնուս, իբր իմ սիրավեպերով նրա գլխին կոտոշներ եմ տնկել։ Պարզվում է, վարորդական իրավունք եմ ստացել, որ ավելի հեշտ թաքցնեմ դավաճանություններս ու ստերս։ Նույնիսկ որդիս ամուսնուցս չէ։

Ես այլևս չդիմացա և հարցրեցի․

Պարզվում է, որ ես այդքան հետաքրքիր եմ ապրում։ Իսկ հետո ի՞նչ է եղել։ Ամուսինս, ի վերջո, իմացել է դավաճանություններիս մասին։

Շատ նեղված եկա տուն և պատմեցի սկեսուրիս։ Մի՞թե կարելի է մարդու մասին նման տհաճ բամբասանքներ տարածել, եթե դրա համար նույնիսկ հիմք չկա։ Սկեսուրս հանգստացրեց ինձ և ասաց, որ ինքն էլ է նմանատիպ խոսակցությունների վկա եղել, բայց փակել է նրանց բերանները և մոռացել դրա մասին։ Նա ասաց, որ պետք չէ այդ ամենին ուշադրություն դարձնել, ցավոք, մեր շրջապատն է այդպիսին։

Картинки по запросу свекровь портит отношения между молодыми

Այնքան շնորհակալ եմ սկեսուրիս, գիտեմ, որ շատերը նրա փոխարենը կվիճեին հարսի հետ, հարցուփորձ կանեին, իսկ նա վարվեց ճիշտ հակառակ կերպ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ