Աղջիկս, որ խնդրեմ ինձ համար 1կգ կարտոֆիլ կգնես, արդեն 2-րդ օրն է ոչինչ չեմ կերել․ Ասաց սուպերմարկետում ինձ մոտեցած տղամարդը․․․

Աղջիկս, որ խնդրեմ ինձ համար 1կգ կարտոֆիլ կգնես, արդեն 2-րդ օրն է ոչինչ չեմ կերել․ Ասաց սուպերմարկետում ինձ մոտեցած տղամարդը․․․Նման բան լսելով՝ շոկ ապրեցի: Համաձայն եմ, որ այսօր շատ են խարդախությունները, բայց այդ մարդու տեսքը վստա հելի թվաց:Այդ մարդն ուղղակի մի քիչ կարտոֆիլ էր խնդրում:

Ալկոհոլից հոտ նրանից չէր զգացվում, գու-մար չէր մուրում, մաքուր հագնված էր, բայց կարտոֆիլ ու մակարոն էր խնդրում:Մի վայր կյանում գլխումս հար-յուրավոր մտքեր ծագեցին: Բայց վստահ էի, որ եթե 2 կիլոգրամ կարտոֆիլ գնեմ, հաստատ չեմ աղքատանա: Ես ձեռքով կանչեցի այդ տղամարդուն, մենք շրջեցինք խանութում:

Արդյունքում ես նրան տվեցի կարտոֆիլով, մակարոնով, կարագով, թթվասերով, հացով ու հավով տոպրակ: Միայն տեսնեիք նրա հա յացքը. նա և ամաչում էր, և երախտապարտ էր: Տղամարդը խնդրում էր հեռախոսիս համարը, որ հնարավորության դեպքում վերա-դարձնի գումարը:

Ես էլ պատասխանեցի, որ ի սրտե օգնել եմ, և փոխարենը ոչինչ չեմ ակնկալում: Այդ երեկո պայմանավորվել էինք ընկերուհիներիս հետ հանդիպել սրճարանում:Բնականաբար պատմեցի նրանց տեղի ունեցածի մասին: Եվ ի՞նչ եք կարծում: Ընկերուհիներս ծաղրե ցին ինձ:Ինձ միամիտ, հիմար ու անխելք ան-վանեցին: Ծաղրեցին, որ ավելի լավ կլիներ նրան տայի իմ աշխատավարձի քարտը, թող ամեն ամիս իմ փոխա-րեն ստանա:

Ես այդ օրը հասկացա, որ ընկերուհիներիս իրականում չեմ ճանաչում… լուռ տաքսի կանչեցի ու գնացի տուն: Ամու-սինս առաջին հայացքից զգաց, որ մի բան այն չէ: Երբ իմացավ ամեն ինչ, գրկեց ինձ ու ասաց, որ ամեն ինչ ճիշտ եմ արել: Գուցե այդ 4000 դրամի մթերքը անծանոթ մարդուն ապրելու ուժ տա, օգնի հավատալ, որ աշխարհում դեռ կան բարի մարդիկ… Գուցե ինձ Աստված էր ուղա րկել այդ մարդուն…

Աղբյուր

Like this post? Please share to your friends: