Աղջիկը պատահաբար լուսանկարեց սարսափելի ավտովթարը…միայն տանը նա հասկացավ, որ նկարում արտառոց մի բան կա

Վերջերս ամերիկյան նահանգներից մեկում սարսափելի ավտովթար է տեղի ունեցել: Մեքենան վարող կինը կորցրել էր ղեկի կառավարումը և բախվել բեռնատարին: Արդյունքում մահացել էր և ղեկին նստած կինը, և նրա ընկերուհին, և փոքր դուստրը…մեքենայի բոլոր ուղևորները:

Մահացածի մայրն ու տատիկն ուղղակի կորցրել էին իրենց այդ դժբախտությունից հետո: Սակայն կարողացան գտնել հոգեկան ներդաշնակությունը՝ այս լուսանկարը տեսնելուց հետո:

Այս նկարն արել է 19 ամյա Էնիս Գեննոնը, դժբախտ պատահարի պատահական ականատեսը: Աղջիկը երդվում է, որ հեռախոսը հանելու պահին ոչ մի արտառոց բան չի տեսել: Սակայն ավելի ուշ՝ ստուգելով հեռախոսը, բացականչել է զարմանքից: Լուսանկարում երևում է արևի շող, որն ընկնում է անմիջապես մահացածների հատվածում:

Մահացած Հաննա Սիմմոնսի մայրն ու տատիկը վստահ են. անծանոթ աղջկան հաջողվել է անմահացնել իրենց սիրելի մարդկանց ուղին դեպի դրախտ:

Կանայք համոզված են, որ հենց դա է դեպի երկինք աստիճանը:

Հաննայի ընտանիքը չի կարողանում համակերպվել մեծ կորստի հետ, սակայն այս լուսանկարը նրանց մխիթարում է:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!