Աղջիկը բաց թողեց իր թռիչքը, որպիսի օգնի տարօրինակ ուղևորին. նա արժանի է հարգանքի

Շայնա անունով աղջիկն օդանավակայանում սպասում էր իր թռիչքին, երբ հանկարծ նկատեց անծանոթ տղամարդու: Տղամարդը պառկած էր հատակին և չափազանց մոլորված տեսք ուներ, սակայն լռել էր և օգնություն չէր խնդրում: Մարդիկ անցնում էին նրա կողքով՝ կարծես ոչ մի արտառոց բան չնկատելով:

Աղջկա բոլոր հարցերին տղամարդը պատասխանում էր, որ շատ է վախենում բաց թողնել իր թռիչքը:Եվ վերջ: Նա նման էր երեխայի…երբ Շայնան ականջի ծայրով լսեց <<աուտիստ>> բառը, ամեն ինչ հասկացավ: Ուիլը, այդպես էր խեղճ մարդու անունը, օգնության կարիք ուներ: Եվ հիմա Շայնան գիտեր, թե ինչ է պետք անել:

Աղջիկը զանգահարեց փրկարար ծառայություն, սկսեց Ուիլին հարցուփորց անել, միայն թե որևէ ինֆորմացիա իմանա: Աղջիկը նրա մոտ գտավ երկտող, որտեղ գրված էր Ուիլի մոր հեռախոսահամարը: Կապվեց կնոջ հետ, որպիսի պարզի, թե տղամարդն ուր է գնում և ինչու է միայնակ: Այդ պահին Շայնան խորապես թքած ուներ, որ ինքը թռիչքից ուշանում է. նա ուներ միայն մի նպատակ՝ օգնել Ուիլին:

Երբ եկան բժիշկները, տղամարդու մոտ հյուծվածություն և ջրազրկում ախտոոշեցին: Հայտնի չէ, թե նա որքան ժամանակ է այստեղ միայնակ անցկացրել:

Մինչ օդանավակայանի աշխատակիցները զբաղվում էին Ուիլի տոմսով և փաստաթղթերով, Շայնան տարավ նրան սրճարան և կերակրեց: Տղամարդն իրեն  ավելի լավ զգաց, նույնիսկ սկսեց խոսել: Օդանավակայանի աշխատակիցները՝ Շայնայի հանդեպ հարգանքով լցված լինելով, նրա համար նույնպես անվճար տոմս ձևակերպեցին:

Շայնան անհանգիստ էր այնքան ժամանակ, մինչ իրեն զանգեցին և հայտնեցին, որ Ուիլը բարեհաջող հասել է տուն:

Այս պատմությունը շատ արագ տարածվեց համացանցում: Շայնան հազարավոր շնորհակալական խոսքեր ստացավ՝ իրեն անծանոթ մարդկանցից: Իսկ աղջկա համար այդ ամենն անհասկանալի էր, քանի որ ինքը միայն օգնել է մի մարդու, ով իսկապես ունեցել է դրա կարիքը:

Ավելի ուշ Շայնան կրկին հանդիպեց Ուիլին և ծանոթացավ նրա ընտանիքի հետ: Այժմ նրանք լավագույն ընկերներ են դարձել:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!