Աղջիկը՝ տեսնելով տղայի լուսանկարները, սիրահարվեց, սակայն մի քանի րոպե անց նրան սև ցուցակը գցեց

Սուրբ Վալենտինի օրը Թվիթերում մի երիտասարդի լուսանկար հայտնվեց, որը մակարգրված էր.<<Ո՞վ կցանկանա նման արքայազնի հետ հանդիպել>>:

Մեկնաբանություններում բազմաթիվ աղջիկներ գրեցին, որ դեմ չէին լինի նման գեղեցիկ տղայի հետ ծանոթանալ իրականում: Մեկը նույնիսկ գանգատվեց, որ նման երիտասարդները միշտ անտարբեր են անցնում իր կողքով:

Սակայն երբ երիտասարդը գրեց այդ աղջկան՝ ցույց տալով իր բոլոր լուսանկարները, աղջիկը մերժեց նրա հրավերը և նույնիսկ սև ցուցակն ուղարկեց երիտասարդի էջը:

Շոն անունով երիտասարդը տառապում է գիպոֆիզար նանիզմ հիվանդությամբ, կարճ ասած՝ նա գաճաճ է: Սակայն կարճ հասակը նրան չի խանգարում ապրել լիարժեք կյանքով: Շոնը հաճախում է դպրոց, խաղում է համակարգչային խաղեր, զբոսնում է ընկերների և եղբոր հետ: Երիտասարդը չի ամաչում իր հասակից: Նույնիսկ երբեմն ինքն է կատակում այդ թեմայով:

Երկխոսությունը սքրին արած նկարը շատ արագ տարածվեց համացանցում, դրա շնորհիվ էլ Շոնը կարողացավ հազարավոր հետևորդներ հավաքել:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!