Աղոթքով սկսենք օրը…

Հավերժի՛ Աստված եւ բոլորի՛ արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից, մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջեւ եւ աղաչում քեզ, իմ Տեր եւ Աստվա՛ծ, լուսավորի՛ր խավար խորհուրդներս ու մթով ծածկված մթքերս, բա՛ց արա զգայարանիս առագաստը գործելու եւ անպիտան ծառայիս ծագեցրո՛ւ քո ճառագայթների շողը:

Փա՛ռք անպատում, որով պարփակում էիր անհուն համասփյուռ ջրերը, փայլեցրո՛ւ նվաստիս փառքիդ սրբարար լույսը, մեղքերից մաքրի՛ր բազմամեղիս եւ սրբի՛ր անսահման սխալներից:

Տե՛ր եւ Աստվա՛ծ իմ, որ այս օրը լույսը ցերեկ անվանեցիր, իսկ խավարը՝ գիշեր, իմ մեղքի գիշերը եւ իմ անօրենությունների խավարը հալածի՛ր ու հեռացրո՛ւ ինձնից:

Բայց դու, Տե՛ր՝ գթած եւ մարդասեր, որ երկնքի ու երկրի լինելուց առաջ նախապես պատրաստեցիր Արքայությունդ սուրբ առաքյալների եւ բոլոր քեզ սիրողների համար, ինձ եւս արժանի՛ արա նրանց հետ ժառանգելու խոստացածդ բարիքները եւ նրանց հետ փառավորելու Սուրբ Երրորդությանդ հավիտյանս հավիտենից.

Ամեն:

(Սուրբ Հովհաննես Գառնեցի)

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!