Աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. Նոր մանրամասներ Ռաիսիի ողբերգական մահից

Իրանի Թավրիզ քաղաքի Ջումա մզկիթի իմամ Սայեդ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, ով գտնվել է երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսիի կործանված ուղղաթիռում, աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել։

Այս մասին հայտնել է երկրի ճգնաժամային կառավարման ղեկավար Մոհամմադ Հասան Նամին։

«Միայն նրա մարմինն էր մյուս զոհերի համեմատությամբ ֆիզիկական նորմալ վիճակում։ Նա ամենաքիչն էր այրվել, ուստի ավիավթարից հետո ապրել է ևս մեկ ժամ, նույնիսկ հեռախոսով շփվել նախագահի աշխատակազմի ղեկավար Ղոլամ Հոսեյն Էսմայիլիի հետ»,- ասել է նա։

Մյուս զոհերի մարմիններն այրվել են։

Ինչպես հայտնել էինք, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։

Ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ թվով 9 մարդ, զոհվել են։

Օդանավում Իրանի նախագահի հետ են եղել արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմըև այլ պաշտոնյաներ:

Like this post? Please share to your friends: