Նուշը կարող է անհավանական օգուտ բերել, երբ խոսքն առողջության մասին է, քանի որ այն հագեցած է անհրաժեշտ վիտամիններով և հանքանյութերով, որոնցից են՝ վիտամին Е-ն, ցինկը, կալցիումը, մագնեզիումը և օմեգա-3 ճարպային թթուները: Ինչո՞ւ է ավելի լավ նուշն օգտագործելուց առաջ ջրի մեջ թրջել
Չոր նուշի կեղևում պարունակվող ֆերմենտի արգելակիչը հիմնականում նախատեսված է սերմերի պաշտպանության համար: Այն ազատվում է, երբ նուշը թրջում են ջրով: Սննդում նախապես թրջված նուշի օգտագործումը հեշտացնում է դրա յուրացումը: Առողջ սիրտ Նուշը պարունակում է մոնոչհագեցած ճարպեր, սպիտակուցներ և կալիում, որոնք օգտակար են սրտի համար: Վիտամին Е-ն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը,
մագնեզիումը կանխում է սրտի նոպաները: Նուշը նաև կարող է նվազեցնել զարկերակների բորբոքումը: Մեծացնում է էներգիան Էներգիայի մեծացման լավագույն միջոցը օրը մի քանի հատ նուշ օգտագործելն է: Դա օգնում է էներգիայի արտադրվելուն և արագացնում է նյութափոխանակությունը: Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը Վիտամին Е-ի և կալցիումի շնորհիվ՝ նուշը լավագույն մթերքներից մեկն է, որը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը:
Լավացնում է ուղեղի աշխատանքը Նուշը մեծացնում է ուղեղի ակտիվությունը, նաև նվազեցնում է Ալցգեյմերի հիվանդության առաջացման ռիսկը: Ոսկորների առողջություն Վիտամինների, հանքանյութերի և ֆոսֆորի լավ քանակությունը նպաստում է ոսկորների առողջությանը: Ֆոսֆորը կանխում է օսթեոպորոզը, ամրացնում է ոսկորներն ու ատամները: Կարգավորում է արյան ճնշումը Կալիումը, որով հարուստ է նուշը, օգնում է կարգավորել արյան ճնշումը: Նատրիումի ցածր պարունակությունն օգնում է վերահսկել տատանվող արյան ճնշումը: