Ակնոցավոր համեստ կինը վերածվեց ճակատագրական գեղեցկուհու

Յուրաքանչյուր կին ցանկանում է լինել գեղեցիկ: Սակայն ոչ բոլորն են կարողանում բացահայտել սեփական գեղեցկությունը: Լավ ոճաբանի համար կնոջն անճանաչելի դարձնելը մեծ խնդիր չէ: Հատկապես, եթե մասնագետի անունը Քրիստոֆեր Հոփկինս է: ԱՄՆ-ում նա վարում է հաղորդում, որի շրջանակներում օգնում է կանանց գեղեցկություն ձեռք բերել:

Այս կինն ընդամենը 30 տարեկան է: Չնայած թվում է, որ 10-15 տարով մեծ է: Դա այն պատճառով, որ կինը մշտապես մազերը հավաքում է և մեծ անճաշակ ակնոց է կրում: Բացի այդ, ամերիկուհին գրեթե չի օգտագործում կոսմետիկա:

Ոճաբանը հարցրեց, թե կինն ինչ արտաքինի մասին է երազում: Իմանալով՝ Հոփկինսը որոշեց ի կատար ածել կնոջ ցանկությունները: Նա չկտրեց կնոջ մազերը, միայն ներկեց դրանք: Նոր սանրվածքը կերպարանափոխեց ամերիկուհուն:

Դրանից հետո Քրիստոֆերը դիմահարդարեց գեղեցկուհուն՝ ընդգծելով աչքերը: Կնոջն անչափ դուր եկավ իր նոր կերպարը, և նա խոստովանեց, որ երբեք չի մտածել որ կարող է նման տեսք ունենալ: Իրեն թվացել է, որ 30 տարեկանը ծերության սկիզբն է:

Ընդամենը 2-3 ժամ տևած աշխատանքի արդյունքում ամերիկուհին լիովին փոխվեց: Այժմ նա արդեն գիտի, թե ինչպես կարելի է գեղեցիկ տեսք ունենալ: Իսկ կարևորն այն է, որ նա երբեք չի ամաչի սեփական արտաքինի պատճառով:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!