Տիգրան, մեր աղջիկը մահացավ…

Հայրիկիս 10 տարեկանից անվանում եմ հայրիկ, քանի որ նա պապիկիս այդպես էր անվանում: Հայրս ավարտել է Կույբիշևի բժշկական համալսրանը, կազմել է ընտանիք, աշխատել է սկսած ադմինիստրատորից մինչև գլխավոր բժիշկ: Սակայն ընկերների դավաճանության պատճառով և հանձնարարականով ստիպված է եղել ազատվել աշխատանքից և տեղափոխվել հյուսիս:

Կես տարի հետո նա կանչեց մայրիկիս: Եվ, քանի որ նրանց միակ որդին եմ, ստիպված մեկնեցի նրանց հետ: Անցավ ևս կես տարի, և մեզ մոտ տեղափոխվեց նաև հարսնացուս, ապա՝ հարսանիք, նոր բնակարան, … Հանկարծ, 2005թվականի ամանօրին մոտ, փոստային արկղում նկատեցի մի ծրար: Տանը բացեցինք, կարդացինք, և ոչինչ չհասկացանք: Առավոտյան պատասխանի ակնկալիքով գնացի հայրիկիս մոտ:

— Հայրիկ, բացիկ ենք ստացել կես տարի ուշացումով: Քեզ ու մայրիկին հարսանիք են հրավիրում՝ Էրիկ և Ալինա:

— Տուր, տեսնեմ,- հայրս բացեց ծրարը, երկար նայեց հրավերքին, անուններին, ստորոգրություններին և վերադարձրեց.

— Չհասցրեցինք, ուրեմն չհասցրեցինք:

— Հայրիկ Ձեզ հրավիրում են Մախաչկալա:  Ովքե՞ր են այս մարդիկ: Այստեղ գրված է , որ ճանապարհածախսը և կացությունը իրենց հաշվին:  Պատմիր, թե ի՞նչ է կատարվում:

Հայրիկը սկզբում պատվեց սառը քրտինքով, հետո մի փոքր լռեց, ապա ասաց, որ հրավերքը կատարվել է հարսի կողմից:

— Հետո՞,-հարցրեցի:

— Հետո… 1985թվականն էր՝ Ամանօրյա տոներից առաջ, ամբողջ հանրապետությունը կարծես ձյան տակ անցած լիներ: Տանից դուրս գալն անհնար էր, երևում էին միայն տանիքները: Անասուններին կեր բերում էին ուղղաթիռներով ու վերևից շաղ էին տալիս: Ձյունն այնքան շատ էր, որ չէին կարողանում հասցնել մաքրել: Ես հիվանդանոցում ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ էի: Հիշում եմ , որ Նոր Տարվա նախօրեն էր, պատրաստվում էի որպես Ձմեռ Պապ շնորհավորել հիվանդներին: Հայելու առաջ կանգնած ամրացնում էի բամբակյա մորուքը, երբ հանկարծ մեծ աղմուկով կանգնեց ԿՌԱԶ մակնիշի մի մեքենա: Նայեցինք դեպի մեքենան: Նրանից դուրս եկան երկու մարդ, որոնք երկու րոպեից հայտնվեցին իմ աշխատասենյակում: Նրանք երիտասարդ ամուսիններ էին: Կանգնեցին դռան առջև և կարծես անլեզու լինեին:

Մի փոքր կանգնեցին և առաջինը խոսեց ամուսինը.

— Տիգրան ,- ասաց ,-Աղջիկս մահացավ: Երկու շաբաթ աղիքային խնդիրներ ուներ և վերջին մեկ շաբաթը կարծես մահացած լիներ: Մեզ մահվան թուղթ է հարկավոր, որպեսզի կարողանանք հուղարկավորել:

— Այդ ահին ես հասկացա,-պատմում էր հայրս,-որ նրա ձեռքին մի ճամպրուկ կար: Նա ճամպրուկը դրես սեղանին և բացեց, իսկ այնտեղ մի շատ փոքրիկ աղջնակ էր՝ արդեն գրեթե կապտած: Բարկացա , ասացի , թե ինչի՞ են սպասել մինչև այդ պահը գա , և ինչու՞ ավելի շուտ չեն բերել երեխային; Սակայն նրանք պատասխանեցին, որ չէին կարողանում ճանապարհների փակ լինելու պատճառով: Նստեցի, լռեցի, հետո հանեցի տեղեկանք ու սկսեցի լրացնել այն: Բայց միաժամանակ ուզում էի ստուգել երեխայի մարմինը, սակայն հույսի ոչ մի նշույլ անգամ չկար: Հանկարծ ականջակալով ինչ-որ աղմուկ լսեցի: Դա սրտի խփոսի ձայն չէր, այլ նման էր աղմուկի: Բոլորին շտապ լռեցրի: Հետո նորից լսեցի նույն ձայնը:

Հիշում եմ, կարծես հիմա կատարվեր, ամեն բան սեղանի վրայից ցած գցեցի, կանչեցի ավագ բուժքրոջը,-շարունակում էր պատմել հայրս,- սկսեցինք ներարկել բարձր դոզաներով դեղեր և կատարել սրտի մասսաժներ: Եվ հանկարծ… երեխան…բարձր գոռաց, այնպես գոռաց, որ ամբողջ բաժանմունքը լցվեց նրա ձայնով: Երեխայի հայրն ու մայրը կպել էին պատերին ու սեղանին, կորցրել էին խոսելու ունակությունը: Շտապ կանչեցի բուժավիացիա : Փոքրիկին ու ծնողներին ուղղաթիռով տեղափոխեցին : Հետո նրանք շատ հաճախ էին մեզ հուր գալիս և նվերներ բերում: Եվ հրավերի այս հարսնացուն հենց այդ փոքրիկն է, որ կա: Տեսնում ե՞ս հիշում են…

Ես անմիջապես մտաբերեցի Մարտին անունով մի մարդու, որը հաճախ էր գալիս և միշտ շնորհակալ էր հորիցս:

Հունիս ամսին լրացավ հայրիկիս 60 տարին: Ն աերբեք չի նշել իր ծննդյան տարեդարձները: Սակայն նրա հեռախոսը չէր լռում: Եվ իհարկե, շնորհավորողների թվում էր նաև Մարտինը:

Ես շատ հաճախ եմ հիշում այս պատմությունը, չնայած, որ նման դեպքեր հորս կյանքում եղել են բազմաթիվ: Իսկ , երբ նրանց մասին խոսում ենք, հայրս լուռ ժպտում է…

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.am

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ