Ոչ մի դեպքում աղբը մի գցեք մանդարինի կեղևը: Ահա դրա կիրառման մի քանի տարբերակ, որոնց մասին արժե իմանալ

Արդեն ձմեռ է, իսկ դա նշանակում է, որ կարելի է կիլոգրամներով մանդարին գնել և ուտել դրանք հենց նույն օրը: Բայց մենք այլ բանի մասին ենք ուզում պատմել: Պարզվում է, մանդարինի կեղևները իրականում շատ օգտակար են առողջության համար:

Այս միրգը շատ օգտակար է, այն հագեցնում է ծարավը, օրգանիզմին մատակարարում է վիտամին С, նաև նպաստում է մրսածության ժամանակ ջերմության իջեցնելուն և պայքարում է միկրոբների դեմ:

Բացի այդ, ապացուցված է, որ մանդարինները բարենպաստ են ազդում սրտանոթային համակարգի վրա՝ կանխելով աթերոսկլերոզը: Որպիսի առավելագույն օգուտ ստանաք այս մրգից,այն պետք է ուտել պտուղը պատող սպիտակ բարակ ցանցի հետ միասին:

Սակայն ոչ պակաս հետաքրքիր կերպ կարելի է օգտագործել նաև մանդարինի կեղևները:

Մանդարինի կեղևը առողջության համար.

Եթե հաճախ են ձեզ մոտ լինում մրսածություն կամ բրոնխիտ, վերցրեք 3 ճաշի գդալ մանդարինի կեղև, վրան լցրեք շատ տաք ջուր, թողեք մոտ 2 ժամ և քամեք: Մի քիչ մեղր ավելացրեք թուրմի մեջ և խմեք այն օրվա ընթացքում:

Արյան մեջ բարձր շաքարը կարելի է կարգավորել մանդարինի կեղևի օգնությամբ: Վերցրեք մեկ լիտր ջուր, դրա մեջ երեք մանդարինի կեղև եռացրեք և օրվա ընթացքում մի քանի անգամ 30 մլ խմեք:

Մանդարինի կեղևը գեղեցկության համար.

Ամենատարածված բաղադրատոմսը՝  մանդարինի կեղևից տոնիկն է: Մեկ մանդարինի կեղևի վրա լցրեք մեկ բաժակ սառը ջուր, թողեք այդպես մեկ օր և դեմքը մաքրեք այդ տոնիկով՝ օրական մի քանի անգամ: Այն թույլ կտա ազատվել սև կետերից և ձգել մաշկը:

Մանդարինի չորացրած կեղևներով կարելի է ուղղակի լվանալ մարմինը՝ նախորոք թրջելով այն տաք ջրում:

Մանդարինի կեղևը խոհարարության մեջ.

Մանդարինի կեղևից կարելի է ստանալ շատ համեղ մուրաբա: Այն նաև ավելացնում են թեյի մեջ՝ բույրի համար:

Մանդարինի կեղևը՝ չորացված և մանրեցված վիճակում ավելացնում են տապակելու  մսի մեջ. տալիս են յուրահատուկ և օրիգինալ համ:

Մանդարինի կեղևը կարելի է ավելացնել թխվածքների մեջ, դրանով զարդարել տորթերը կամ լիկյոր պատրաստել:

Մանդարինի կեղևը կենցաղում.

Անշուշտ, մանդարինի կեղևի օգտագործման ամենատարածված տարբերակը՝ տարածքներին անուշ բույր փոխանցելն է: Պարզապես կեղևները դրեք բնակարանի այն հատվածներում, որտեղ ձեզ հարմար է և վայելեք բուրավետությունը:

Չորացրած մանդարինի կեղևները դնում են հագուստի պահարաններում. դա թույլ է տալիս կանխել ցեցի հայտնվելը:

Չորացրած մանդարինի կեղևները կօգնեն վառել վառարանը կամ բուխարին:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

 

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!