Մի քանի հնարքներ, որոնք ձեր սենյակային բույսերին կօգնեն շատ արագ աճել

Ցանկացած սենյակային բույս ուրախացնում է մեզ, մենք ուզում ենք, որ այն լավ աճի, ծաղկի: Բայց դրա համար խնամք ու հարմարավետ պայմաններ են պահանջվում:

Շատ կարևոր է սենյակի ջերմաստիճանը, խոնավությունն ու լույսը:

Եթե հետևեք ֆլորիստների խորհուրդներին, ձեր պատուհանագոգը շատ շուտ կվերածվի ծաղկող այգու:

 

Ջուր

Բույսերի համար այն չափազանց կարևոր է: Բանն այն է, որ ցանկացած ծաղիկի համար տարբեր քանակի ջուր է պահանջվում: Ծաղիկների համար վտանգավոր է և չորանալը, և չափից ավել ջրված լինելը: Ուսումնասիրեք, թե ինչպես է պետք ջրել կոնկրետ ծաղկատեսակը:

Հիշեք, որ լավ ծաղկելու համար ծաղիկներին անհրաժեշտ է պարարտանյութ:

Շաքարավազ

Պարարտանյութի ամենահարմար տարբերակն է: Շաքարավազի բաղադրության մեջ մտնող գլյուկոզան հրաշքներ է գործում: Այն բույսերին էներգիա է տալիս: Ծաղիկների համար դրա պարունակությամբ լուծույթ պատրաստելը շատ հեշտ է. կես լիտր ջրին մեկ ճաշի գդալ շաքարավազ ենք լցնում, խառնում ենք և ջրում ծաղիկը:

Կուղբի յուղ

Կուղբի յուղի 1 թ.գ. լուծում ենք մեկ լիտր ջրի մեջ: Հիանալի արդյունք է տալիս. ծաղիկներն ավելի արագ և գեղեցիկ  են ծաղկում:

Մրգերի կեղևներ

Նռան և ցիտրուսայինների կեղևները՝ հիանալի պարարտանյութ են: Այսպես ենք պատրաստում. կեղևը դնում ենք բանկայի մեջ, վրան լցնում ենք ջուր: Մեկ օր հետո դրանով ջրում ենք ծաղիկները:

Ասպիրին

Երկու ամիսը մեկ ասպիրինի մեկ հաբը խառնում ենք ջրի հետ, 1 հաբին՝ 1 լիտր ջուր: Ծաղիկները հիվանդությունների հանդեպ ավելի կայուն կդառնան, տերևները չեն դեղնի, կունենան հագեցած կանաչ գույն: Նաև կակտիվանա աճը:

Կաթ

Կաթի մեկ ճաշի գդալին լցնել մեկ լիտր ջուր և այդ լուծույթով ջրել ծաղիկները: Նաև կարելի է մաքրել տերևներն այդ նույն լուծույթով՝ բամբակի օգնությամբ: Տերևներն առողջ և փայլուն տեսք կունենան:

Տեղափոխում

Պարբերաբար անհրաժեշտ է փոխել ծաղկամանը, դա թույլ կտա ծաղիկներին ավելի լավ աճել, կզարգացնի արմատային համակարգը: Ավելի լավ է տեղափոխումն իրականացնել գարնանը, այդպես բույսն ավելի հեշտ կտանի սթրեսը:

 

Հույս ունենք, որ այս խորհուրդները կօգնեն ձեզ և ձեր բույսերը երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

 

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ