Հագուստը լվանալու հիանալի միջոց, որի մասին քչերը գիտեն

Երբեմն լվացքը շատ հոգսեր է պատճառում: Հիմնական խնդիրը՝ լվացքի մեքենայի համար պատշաճ լվացող միջոց գտնելն է:

Կա մի պարզ բաղադրիչ, որը կարելի է օգտագործել լվացքի համար՝ խնայելով գումար ու նյարդերը: Լվացքի մեքենայի մեջ լցրեք քացախ և շատ արագ կզգաք առավելությունները:

Լվանալուց առաջ անմիջապես հագուստի վրա լցրեք կես բաժակ քացախ: Դա ավելի արդյունավետ կդարձնի լվացող միջոցը, կպահպանի վառ գույները և կնվազեցնի փրփուրը, որը հաճախ երևում է մուգ հագուստի վրա:

Կարող եք լվացքի մեքենայի հեղուկ միջոց լցնելու տեղը ավելացնել քիչ քանակությամբ քացախ: Այն փափկեցնում է գործվածքը և միևնույն ժամանակ չի վնասում հագուստը:

Երբեմն փոշի օգտագործելուց հետո, հագուստի վրա մնում են դրա հետքերը: Եթե պարզաջրելու ժամանակ ավելացնեք կես բաժակ քացախ, ապա այդ խնդիրը կլուծվի:

Քացախը նաև նպաստում է տհաճ հոտերի վերացմանը:

Թաք ջրին ավելացրեք կես բաժակ քացախ, լաքաներով հագուստը դրեք մեջը: Թող գիշերը մնա, իսկ հետո լվացեք սովորական ռեժիմով:

Որոշ գործվածքներից դժվար է հեռացնել կենդանիների մազերը: Այստեղ նույնպես կօգնի քացախը: Մի քիչ քացախ ավելացրեք լվանալու ընթացքում, և համոզված եղեք, որ հագուստը լիարժեք կմաքրվի:

 

Կա կարծիք, որ միշտ պետք է օգտագործել թանկարժեք քիմիական նյութեր, բայց դրանք շրջակա միջավայրի թշնամիներն են: Հնարավորության դեպքում փոխարինեք դրանք բնական միջոցներով:

 

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

 

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!