Կզարմանաք, եթե իմանաք ո՞վ էր Փաշինյանի հրաժարականի համար արտասվող փոքրիկը

Օրեր առաջ համացանցում մեծ տարածում էր գտել մի փոքրիկի հոլովակ, ով արտասվում էր  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պատճառով, մեկնաբանելով «ինքը լավ մարդ ա»:

Armdaily.am-ը պարզեց, որ  փոքրիկը հայ երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի թոռնիկն է: Մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերում կրտսեր Ռուբենի հոլովակին, Հախվերդյանը ասաց, որ ինքը չի օգտվում համացանցից.«Ես չգիտեմ էտ ինչով եք նայել ու ես  ինչ գործ ունեմ իմ թոռնիկի վիդեոյի հետ»: Իսկ, թե ինչպես է երգիչը վերաբերում վարչապետի հրաժարականին, պատասխանեց.«Ինձ բոլորովին չի հետաքրքրում իրա հրաժարականը, ես չգիտեմ ինչ մեխանիզմներով ա դա կատարվում, ես մենակ կողքից լսում եմ»: Մեր այն դիտարկմանը, որ իրեն չե՞ն հետքրքրում երկրի ներքաղաքական հարցերը, Հախվերդյանը նշեց, որ ոչ.«Ինձ մենակ իմ թոռնիկն ա հետաքրքրում, մնացածը բացարձակ հետաքրքրիր չեն»:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ