Արմինկան այս տարվա Armenian Music Video Awards-ի հանդիսավարներից էր: Նա հանդիսականներին, սակայն, շլացրել է ոչ միայն իր հաղորդավարական հմտություններով, այլեւ շքեղ տեսքով:
51-ամյա երգչուհին ապացուցել է, որ ինքը շարունակում է մնալ հայկական շոուբիզնեսի ամենաոճային ներկայացուցիչներից մեկը: Մրցանակաբաշխության կարմիր գորգին Արմինկան ներկայացել է «Old Hollywood» ոճով:
Նրա շեկ մազերը հարդարված են ծավալային սանրվածքով, աչքերն ընդգծված են կապույտ ստվերաներկերով, այտոսկրերին վարդագույն փայլ է հաղորդված, իսկ շուրթերին՝ նյուդ շրթներկ: Կերպարի ամենաշքեղ հիմքն, իհարկե, զգեստն է: Այն լայն կազմվածով փայլուն անսամբլ է, որի շրջազգեստը հատակին ավարտվում է փետուրների հավելումով: Արմինկան զգեստի հետ համադրել է երկար սպիտակ փայլուն ականջօղեր:
Ինստագրամյան հրապարակման մեջ երգչուհին շնորհակալություն է հայտնել Արա Ղազարյանին՝ իրեն մրցանակաբաշխության հաղորդավարությունը վստահելու համար, իսկ դիզայներ Վոն Վեմիանին՝ իր «անհավանական զգեստի համար»: