Երիտասարդ դերասան Լևոն Մկրտչյանը ամիսներ առաջ սկսեց նկարահանվել Դիանա Գրիգորյանի «Վերջին Զանգ» հեռուստասերիալում, և այս դերը նրա համար բավական հաջողված եղավ։ Շատերը ճանաչեցին ու սիրեցին նրան։
Լևոնը ինստագրամյան հարթակում շատ ակտիվ է և հաճախ հարցուպատասխաններ էր կազմակերում, որոնց ընթացքում բազմիցս նշել էր, որ անձնական կյանքի մասին չի սիրում խոսել։
Սակայն հանրային կյանքին զուգահեռ անձնականը գաղտնի պահելը բոլորին չէ, որ հաջողվում է։
Երեկ Համացանցում տարածվեցին կադրեր որտեղ Լևոնը սիրելիին ամուսնության առաջարկություն է անում, ինչպես երևում է դրանք արխիվային էին, քանի որ արդեն այսօր պարզ դարձավ որ դերասանը ամուսնացել է։
StarNews-ը բացառիկ կադրեր է ներկայացնում Լևոն Մկրտչյանի և սիրելիի Զագսի արարողությունից։