Ջրի օգտագործման թոփ-5 խորհուրդներ, որոնք կօգնեն նիհարել

Մեր օրգանիզմի պատշաճ աշխատանքի համար հարկավոր է օգտագործել ջրի որոշակի քանակ:  Թիվը մոտ է երկու լիտրին, բայց ամեն ինչ ձեր քաշից է կախված: 1 կգ քաշին պետք է խմել 30-35 մլ ջուր:

 

Ջուրը խոնավեցնում է օրգանիզմը, դուրս է բերում տոքսինները, օգնում է նվազեցնել քաշը, պահպանում է մաշկի նորմալ վիճակը: Եթե խմում եք ջրի բավարար քանակ, իսկ ձեր որովայնը չի փոքրանում, ուրեմն սխալ եք անում դա:

 

Ինչպե՞ս ճիշտ օգտագործել ջուրը՝ նիհարելու համար:

1.Ավելացրեք կոճապղպեղ

2 լ ջրի մեջ ավելացրեք 2 ճ.գ. փոշի կամ 4-5 կտոր թարմ կոճապղպեղ:

 

2. Սմբուկ ավելացրեք

Միջին չափի սմբուկը կտրատեք, վրան 1 լ ջուր լցրեք, գիշերը թողեք սառնարանում և հետո քամեք: Առավոտյան դատարկ ստամոքսին խմեք 1 բաժակ, իսկ մնացածը՝ օրվա ընթացքում:

 

3.Ավելացրեք կիտրոն

100 մլ գոլ ջրի մեջ կես կիտրոնի հյութը քամեք և խմեք: Օգտագործեք այս ըմպելիքը ուտելուց կես ժամ առաջ:

 

4. Սառը ջուր խմեք

Հենց սառը ջուրը կօգնի արագացնել նյութափոխանակությունը, կայրի կալորիաները և օրգանիզմին կստիպի ավելի շատ էներգիա ծախսել:

 

5. Խմեք Սասսի ջուր

Այն ստեղծված է դիետոլոգ  Սինտի Սասսի կողմից: Այս ըմպելիքը կարգավորում է մարսողությունը, վերացնում է փքվածությունը և օգնում է նիհարել: Այդպիսի ըմպելիք պատրաստելու համար 2 լ ջրի մեջ դրեք անանուխի 12 տերև, 1 կտրատած կիտրոն, 1 կտրատած վարունգ և 1 թ.գ. քերած կոճապղպեղ: Թողեք ամբողջ գիշեր սառնարանում, իսկ մյուսը օրը խմեք օրվա ընթացքում:

 

Եթե հետևեք այս խորհուրդներին, ապա շատ արագ կազատվեք ավելորդ քաշից:

Աղբյուր՝  Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: