Շուտով տոներն են, բայց զգում ե՞ք, որ սկսում եք հիվանդանալ: Մի շտապեք դեղատուն: Ահա բնական միջոցի հիանալի բաղադրատոմս:
Վերցրեք՝
0.5 թ.գ. կոճապղպեղ
1 թ.գ. մեղր
1 ճ.գ. կիտրոնահյութ
1 բաժակ շաքարավազ
0.5 բաժակ ջուր
մի քիչ աղացած մեխակ
Պատրաստման եղանակ
- Թավայի մեջ լցրեք շաքարավազն ու ավելացրեք ջուրը: Հետո դրանց ավելացրեք կիտրոնահյութը, մեղրը, կոճապղպեղը և մեխակը:
- Սինու վրա սննդային թուղթ փռեք:
- Խառնուրդը դրեք կրակի վրա: Երբ խառնուրդը եռա՝ խառնեք, թուլացրեք կրակը և թողեք ևս 15-20 րոպե:
- Խառնուրդը հանեք կրակից և թողեք մի քիչ սառի: Այն պիտի մուգ գույնի դառնա և խտանա:
- Լցրեք սինու վրա և թողեք 20 րոպե:
- Կտրատեք մանր կտորների և շաքարի փոշի ցանեք:
Դուք կստանաք հիանալի կոնֆետներ: Կարող եք դրանք թեյին ավելացնել և խմել՝ սովորական ըմպելիքի նման:
Կոճապղպեղը հիանալի միջոց է կոկորդի ցավի դեմ, օժտված է հակաբորբոքային հատկություններով: Այն նաև օգնում է ամրացնել իմունիտետը:
Մեղրն օգնում է ազատվել հազից՝ հակաբակտերիալ ազդեցության շնորհիվ: Կիտրոնահյութի մեջ շատ վիտամին С-է պարունակվում, օգնում է ամրացնել իմունիտետը և ջերմիջեցնող հատկություններ ունի:
Աղբյուր՝ Առաջին Ինֆո