Մենինգիտը հիվանդություն է, որը խոցում է գլխուղեղն ու ողնուղեղը: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ հիվանդությունը հաճախ լինում է երեխաների մոտ, այդ պատճառով էլ ծնողները պիտի իմանան հիվանդության ախտանիշները:
Հանկարծակի տենդ
Եթե երեխան ունի բարձր ջերմություն, դողում և մրսում է, հարկավոր է ուշադրություն դարձնել նաև այլ ախտանիշներին:
Միգրեն
Մենինգիտի ժամանակ լինում է սարսափելի գլխացավ, որը տարածվում է նաև վզի հատվածում:
Տեսողության խախտում
Սրտխառնոց, ցավ որովայնի շրջանում
Երեխան չունի ախորժակ, և նրա մոտ կա սրտխառնոց, նաև կարող է լինել փսխում և ցավ որովայնի շրջանում:
Զգայունություն լույսի հանդեպ
Մենինգիտով հիվանդը շատ սուր է արձագանքում վառ լույսին, աչքերն արցունքոտում են և գլխացավ է սկսում:
Վզի մուսկուլատուրայի բարձր տոնուս
Հիվանդության ժամանակ հիվանդը պառկում է կողքի վրա՝ գլուխը ետ գցած և ծնկները ծալած: Ընդ որում նա չի կարողանում ուղղել վիզը:
ԻՆՉ ԱՆԵԼ
Եթե ձեր երեխայի մոտ նկատում եք մենինգիտի ախտանիշները՝ առանց վարանելու շտապ օգնություն կանչեք, իսկ մինչև բժիշկների գալը երեխային թողեք, որ հանգիստ պառկի: