Յոդով քսուկ. պարզապես հրաշքներ է գործում

Երիտասարդացնող քսուկի բաղադրատոմս ենք ներկայացնում: Այս քսուկը փափկեցնում է մաշկը, այն էլաստիկ է դարձնում, վերացնում է թեփոտումը, նաև աննկատ է դարձնում մաշկի բծերն ու լաքաները:

Քսուկի համար անհրաժեշտ է.

  • մեղր՝ 1ճ.գ.
  • վազելին՝ 1թ.գ.
  • յոդ՝ 1-2 կաթիլ
  • գերչակի յուղ՝ 1ճ.գ.

Քսուկը շատ հեշտ է պատրաստվում.

Որևէ տարրայի մեջ լցնել յոդը, բայց 2 կաթիլից ոչ ավել:

Հետո ավելացնել մեղրը, վազելինը և գերչակի յուղը: Լավ խառնել:

Քսուկը կարելի է պահել 1 ամիս:

Քսուկը պարտադիր մաքուր մաշկին է հարկավոր քսել, իսկ օգտագործելուց առաջ այն հարկավոր է խառնել:

Քսուկն օգտագործելուց հետո ցանկալի է չլվացվել մոտ 2 ժամ:

Կարևոր է վստահ լինել, որ քսուկում պարունակվող բաղադրիչները ձեզ մոտ չեն առաջացնում ալերգիկ ռեակցիա:

Like this post? Please share to your friends: