Բոլոր հանճարեղ բաղադրատոմսերը, ինչպես նաև հանճարեղ գաղափարները շատ տրամաբանական, լակոնիկ և հասկանալի են: Հետևեք մեր խորհուրդին և ազատվեք հարբուխից:
Այս միջոցը բուժում է նաև խրոնիկ հարբուխը:
Այսպիսով, առաջին փուլը՝ սոդային լուծույթով քթի լվացում
Պատրաստում ենք լուծույթը՝ 1 թ.գ. 1 բաժակ ջրին: Քթի լվացումից հետո մոտ 5-10 րոպե ավելանում է քթից արտադրությունը:
Լվացումից հետո կարելի է անցնել երկրորդ փուլին:
Երկրորդ փուլ՝ քթային խոռոչ ստրեպտոցիդ լցնել
Ստրեպտոցիդի հաբը փշրում ենք գդալի մեջ և յուրաքանչյուր քթանցքով ներս ենք քաշում այդ փոշին:
Պետք է այն այնպես ներքաշել, որպիսի հասնի նաև կոկորդին: Մեկ հաբը բավական է 3-4 պրոցեդուրայի համար:
Այդպիսի բուժում իրականացնում են հիվանդության առաջին 3-4 օրվա ընթացքում՝ օրական 6 անգամից ոչ պակաս, իսկ հետո հարբուխն անցնում է և շատ երկար ժամանակ չի կրկնվում: