Կնճիռները հարթեցնող ժամանակակից քսուկներից շատերը հազվադեպ են աշխատում, իսկ եթե նույնիսկ հարթեցնում են մաշկը, շատ հաճախ կողմնակի ազդեցություն են ունենում: Բարեբախտաբար, գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք կարող են լուծել այդ խնդիրը, և մենք ներկայացնում ենք լավագույն միջոցներից մեկը:
Ահա թե ինչպես այն պատրաստել:
Բաղադրիչներ.
- սխտոր՝ 3 պճեղ
- կիտրոն՝ 4 հատ
- մեղր՝ 10 ճ.գ.
- կտավատի ձեթ՝ 200գ
Պատրաստման եղանակ.
Լվացեք, մաքրեք և մանր կտրատեք սխտորը, հետո նույն գործողությունը կատարեք կիտրոնների հետ և ամեն ինչ դրեք բանկայի մեջ: Լավ խառնեք փայտե գդալով, փակեք բանկան և դրեք սառնարանը:
Կիրառման եղանակ.
Մաշկը սնուցելու և բազմաթիվ խնդիրներից խուսափելու համար, ամեն օր օգտագործեք այս խառնուրդից 1ճ.գ.: Այս դեղամիջոցի ամենօրյա օգտագործումը կօգնի հարթեցնել կնճիռները և կանխել մաշկի թուլացումը:
Օգտագործելով այս միջոցը՝ կերիտասարդացնեք ձեր ամբողջ օրգանիզմը: