Արդյունքը նկատելի է արդեն առաջին իսկ օգտագործումից հետո:
Այսօր աղջիկները շատ մեծ գումարներ են տալիս վարսերի արհեստական ուղիղացման և լամինացիայի համար: Սակայն կարելի է անել նույնը տնային պայմաններում և ավելի մատչելի: Նաև դրականն այն է, որ տան պայմաններում կատարած լամինացիայից հետո վարսերը չեն այրվում և չեն որակազրկվում:
Ահա տնային պայմաններում վարսերի լամինացիայի բաղադրատոմսը:
Ինչ է անհարժեշտ
2 ճ.գ. կիտորնի հյութ
100 գ կոկոսի կաթ
1 ճ.գ. ձիթայուղ
1,5 ճ.գ. կարտոֆիլի կրախմալ
Ինչպես կիրառել
Խառնել կրախմալն ու կիտրոնի հյութը, խառնուրդը լցնել կաթսայի մեջ, ավելացնել կոկոսի կաթը, ձիթայուղը: Թաքացնել, բայց թույլ չտալ, որ եռա:
Երբ զանգվածը խտանա, քսեք խոնավ վարսերին: Տարածեք վարսերի ամբողջ երկարությամբ, տոպրակից գլխարկ հագեք և սրբիչով փաթաթեք գլուխը: Թողեք 45 րոպե, լվացեք առանց սուլֆատի շամպունով:
Լամինացիայից հետո մազերը կդառնան փայլուն, փափուկ և մետաքսե: Նույն գործընթացը կատարեք երկու շաբաթ անց: