Շատ կանայք ու աղջիկներ են ցանկանում նիհարել: Ուզում ենք ձեզ ուրախացնել՝ ասելով, որ դա հնարավոր է, և շատ ջանքեր պետք չէ գործադրել:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 1 բաժակ հնդկաձավար՝ սա ամբողջ օրվա համար է
- ցանկացած թարմ բանջարեղեն՝ բացառությամբ կարտոֆիլը
- ջուր
- 1 բաժակ կեֆիր կամ մածուն
- 1 հատ կանաչ խնձոր
- մի քիչ ձիթայուղ՝ աղցանի համար
Հնդկաձավարով դիետայի հիմնական կանոնները:
- Հնդկաձավարը լվանում ենք և ավելացնում 2 բաժակ եռման ջուր: Համեմել հարկավոր չէ:
- Խառնում ենք և թողնում առնվազն 3 ժամ: Նաև կարելի է նախապատրաստել սա երեկոյան, և առավոտյան արդեն պատրաստ կլինի:
- Պատրաստի հնդկաձավարը բաժանում ենք 4 մասի:
- Առավոտյան խմում ենք 1 բաժակ մաքուր ջուր, սպասում կես ժամ: Հնդկաձավարին ավելացնում ենք ցանկացած թարմ բանջարեղեն՝ լոլիկ, վարունգ, նեխուր, կաղամբ և ուտում:
- 3 ժամ անց կրկին ջուր ենք խմում, սպասում կես ժամ, և վայելում բանջարեղենով հնդկաձավարը:
- 3 ժամ անց կրկնում ենք նույն պրոցեդուրան:
- 3 ժամ անց՝ երեկոյան, թույլատրվում է բանջարեղենային աղցան պատրաստել՝ ավելացնելով մի քանի կաթիլ ձիթայուղ: Չմոռանաք 1 բաժակ ջուր խմելու մասին:
- 3 ժամ անց կրկին ջուր ենք խմում, կես ժամ անց խմում ենք կեֆիրը և ուտում խնձորը: Ահա և ամբողջ օրվա սննդակարգը:
Դիետայի արդյունքներն ապշեցնող են. մարդիկ նիհարում են 10-40 կիլոգրամ, իսկ դրական արդյունքն իրեն երկար ապսել չի տալիս:
Եղեք առողջ և գեղեցիկ: