Մաշկը կվերափոխվի ձեր աչքի առաջ:
Բոլոր կանայք էլ ցանկանում են գեղեցիկ և առողջ մաշկ ունենալ:
Ցավոք, ժամանակակից ապրելակերպը բացասաբար է ազդում մաշկի վիճակի վրա.
- Հաճախակի սթրես
- Անքնություն
- Քիմիական միջոցների օգտագործում
- Արևի և քամու մշտական ազդեցություն
Եվ շատ այլ գործոններ, որոնք բացասական ազդեցություն ունեն մեր մաշկի առողջության վրա:
Լավ նորությունն այն է, որ պարզ բնական միջոցների օգնությամբ կարող ենք լավացնել մեր մաշկի վիճակը և նվազեցնել շրջակա միջավայրի բացասական ազդեցության հետևանքները:
Այս գերարդյունավետ դիմակի գլխավոր բաղադրիչը՝ կարտոֆիլն է:
Դիմակի բաղադրիչները
- 1 թ.գ. թարմ քամած կիտրոնի հյութ
- 2 ճ.գ. քերած հում կարտոֆիլ
- 1/2 թ.գ. թթվասեր կամ բուսայուղ
Ինչպես կիրառել
- Խառնեք բոլոր բաղադրիչները այնքան, որ միասեռ զանգված դառնա:
- Քսեք դեմքի և վզի մաքուր մաշկին, և մատներով մերսեք:
- Թողեք դիմակը 20 րոպե:
- Լվացեք գոլ ջրով:
- Կիտրոնի պարունակության պատճառով՝ այս դիմակը օգտագործեք երեկոյան ժամերին և մյուս օրը մի գտնվեք արևի տակ:
Երբ ինչ-որ նոր միջոց եք օգտագործում, պիտի ալերգիայի թեստ անցկացնեք: Սա վերաբերում է բոլոր բաղադրատոմսերին:
Դիմակից մի փոքր մաս քսեք արմունկին: Սպասեք 20 րոպե: Եթե չկա ալերգիկ ռեակցիա, ապա կարող եք օգտագործել այն:
Այս դիմակը օգտագործեք 3 օրվա ընթացքում: Իսկ հետո մեկ ամիս՝ շաբաթական մեկ օր: Ջեր մաշկն անճանաչելիորեն կփոխվի:
Աղբյուր՝ Առաջին Ինֆո