Եթե ունեք ոսկորների և հոդերի հետ կապված առողջական խնդիրներ, ապա ծանոթացեք այս հին ժողովրդական միջոցին: Այն արդյունավետ է պոլիարթրիտի, օստեոարթրիտի, հոդերում աղերի կուտակումների դեպքում:

Ինչ է անհրաժեշտ.
- 7 ձու
- 10 կիտրոն
- 50-70մլ կոնյակ
- 1.5ճ.գ. մեղր

Պատրաստման եղանակ.
Լվանալ ձուն և չորացնել: Դնել 3լ բանկայի մեջ:
Քամել կիտրոնների հյութը և լցնել նույն բանկայի մեջ: Հյութը պիտի լիովին ծածկի հավկիթները: Բանկան ուղարկեք սառնարանը և պահեք 3 օր, որպիսի ձվի կեղևը լուծվի հյութի մեջ:
Երբ մնա ձվի միայն սպիտակ բարակ թաղանթը, հարեք ձուն, մի քանի անգամ թափահարեք ստացված հեղուկը և քամելով լցրեք նախօրոք ստերիլիզացված՝ ավելի փոքր, հերմետիկ փակվող տարայի մեջ: Ավելացրեք մեղրն ու կոնյակը, խառնեք փայտե գդալով:
Պատրաստի խառնուրդը պահեք սառնարանում:
Ընդունեք 1ճ.գ.՝ յուրաքանչյուր անգամ ուտելուց առաջ, և 1 բաժակ ջուր խմեք: Սա հիանալի միջոց է՝ օրգանիզմը կալիումով հագեցնելու համար:
Այս միջոցը հակացուցված է ստամոքսի խոցի և հիպերացիդ գաստրիտի դեպքում:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։