
Հուլիսի 18-ի աստղագուշակ․․․Այծեղջյուրներ՝ այսօր ուրիշների խորհուրդները մի լսեք
ԽՈՅ
Ձեզ հագեցած օր է սպասվելու, բայց շտապել չարժե: Դուք ամեն ինչ կհասցնեք, եթե հետևողական ու սառնասիրտ լինեք: Որոշեք առաջ նահերթություններն ու ծրագրի համաձայն գործեք. այդպես և՛ ժամանակը, և՛ ուժերը կհերիքեն մտածած ամեն ինչ անելու համար: Կոլե գաները կփորձեն ձեզ անիմաստ վեճի մեջ ներքաշել: Սադրանքներին մի տրվեք, առաջարկեք ձեր լուծումը. այն բոլորին դուր կգա ու թույլ կտա արագ դադարեցնել քննարկումները:Պետք է փորձեք մտերիմների հետ քննարկել կարևոր հարցերը: Բոլորը հաճույքով ընդա ռաջ կգան ձեզ ու կխոստովանեն ձեր ճշմարտացիությունը: Հատկապես հեշտ կլինի ավագ հարազատների հետ ընդհանուր լեզու գտն ելը:
ՑՈՒԼ
Ձեզ վրա շատ բան մի վերցրեք, քանի որ այսօր հեշտությամբ կհոգնեք: Լավ է հանգստի համար ժամանակ գտնեք: Որոշ Ցուլեր հետա քրքիր վայրում լինելու և վառ տպավորություններ ստանալու շանս կունենան: Դա էներգիայով կլիցքավորի և կոգեշնչի:Հաջող օր է ապագայի ծրագրեր կառուցելու համար: Կկարողանաք ճշգրիտ կերպով կանխատեսել իրադարձությունների հետագա ընթացքը: Լսեք ինտուիցիային, որի հուշումները ճիշտ կլինեն: Չծրագրված դրամական մուտքերի հավանականություն կա: Երեկոյան արժե ռոմանտիկ անակնկալ անել սիրելիին. դա երկուսիդ էլ կուրախացնի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ամեն ինչ ծրագրածի նման չի ընթանա, բայց չարժե դրա համար անհանգստանալ: Ցանկացած թյուրիմացություն կհաջողվի հեշտ ու առանց դժվարությունների հարթել: Որոշ դեպքերում բավական կլինի մի փոքր սպասել, և ամեն ինչ նույնիսկ առանց ձեր մասնակց ության լուծում կստանա: Դրական տրամադրվեք, և օրը լավ կանցնի:Հաջող պահ է տնային գործերով զբաղվելու, հարմարավետություն ստեղծելու, անպիտան բաներից ազատվելու և ինչ-որ գեղեցիկ, պիտանի բան գնելու համար: Երեկոն արժե անցկացնել մտերիմ մարդկ անց հետ: Արժե անկեղծ զրույց ունենալ սիրելիի հետ, հասկանալ, թե ինչն է նրան անհանգստացնում:
ԽԵՑԳԵՏԻՆ
Հետևեք կազմած ծրագրին ու հիշեք ձեր առաջնահերթությունների մասին. այդպես կկարողանաք կարևոր բաները անել: Ձեր գաղափ արներով համարձակ կիսվեք շրջապատողների հետ. դուք կկարողանաք բոլորին ոգեշնչել ու ցանկացած նախաձեռնությունում ստանալ նրանց աջակցությունը: Ստեղծագործ մոտեցումը թույլ կտա հեշտությամբ լուծել նոր առաջադրանքները, իսկ ընթացքում ձեռք բերած գիտելիքները շուտով անպայման պետք կգան:Որոշ Խեցգետիններ մտերիմներից մեկից երկար սպասված լուրեր կստանան: Օրվա երկ րորդ կեսին հավանական են ռոմանտիկ բնույթի հաճելի անակնկալներ կամ նվերներ ձեզ համար թանկ մարդկանցից: Երեկոն հարմար կլինի առաջին ժամադրության համար. դուք կկարողանաք անհրաժեշտ տպավորությունը թողնել:
ԱՌՅՈՒԾ
Հնարավորություն կունենաք մի շարք մանր-մունր առաջադրանքներից գլուխ հանել, որոնց համար ժամանակ չէիք գտնում: Օգտվեք ընձեռված շանսից և ոչ մի բան մի հետաձգեք: Օրվա առաջին կեսը թեթև ու արդյունավետ կլինի: Հավանական են հաճելի հանդիպ ումներ ու հաջող զուգադիպություններ, որոնք կօգնեն ձեր գործերում:Օրվա երկրորդ կեսին կկարողանաք թուլացնել տեմպն ու մի փոքր հանգստանալ: Ընտանեկան խնդիրներ կարող են առաջ գալ: Դրանք կկարողանաք առանց մեծ ջանքերի լուծել, եթե խորհրդակ ցեք հարազատների հետ ու միավորեք ձեր ջանքերը:
ԿՈՒՅՍ
Անսպասելի իրադարձությունները նոր գաղափարներ կտան: Դուք կհասկանաք, թե ինչ եք ուզում փոխել ձեր կյանքում: Շատ հավան ական է, որ նույնիսկ հասցնեք ցանկալի արդյունքներին տանող ծրագիր մշակել: Շատ ուշադիր է պետք լինել ֆինանսական հարցերում: Խուսափեք սպոնտան գնումներից, պարտքով գումար մի տվեք, հակառակ դեպքում վերադարձին երկար եք սպասելու:Օրվա երկրորդ կեսը դրական հույզեր կնվիրի: Հին ընկերների հետ շփումները էներգիայով կլիցքավորեն: Սիրելիի հետ հաճելի շփումներ են սպասվում: Լավ ժամանակ է ընդհանուր ծրագրերը քննարկելու և ձեր ակնկալիքների մասին խոսելու համար:
ԿՇԵՌՔ
Եթե կարևոր առաջադրանքներ ունեք, դրանց լուծմանն առանց հետաձգելու անցեք: Բարդ հարցերը կկարողանաք արագ ու հեշտ լու ծել: Պրակտիկ փորձը ճիշտ որոշումներ կթելադրի: Իրենց մասին կհիշեցնեն նախկինում տրված խոստումները: Դուք կկարողանաք դրանք կատարել ու դրանով կամրապնդեք ձեր գործնական հեղինակությունը:Շատ Կշեռքներ կուզենան օրվա երկրորդ կեսին գործերը ինքնահոսի թողնել: Դա աղետալի հետևանքներ չի ունենա, բայց արդյունքները ձեր սպասածի նման չեն լինի: Ուստի լավ մտածեք՝ արժե արդյոք հենց հիմա թուլանալ:
ԿԱՐԻՃ
Առավոտվանից ձեզ համար հեշտ կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնք ի սկզբանե այնքան էլ բարյացակամորեն չէին տրամադրված: Դուք կկարողանաք ձեր կողմը գրավել այլ մարդկանց ու նրանց հուսալի համախոհներ դարձնել: Լավ նորություններ ստանալու հավանականություն կա, որոնք էլ կօգնեն ճիշտ որոշում ընդունել:Օրվա երկրորդ կեսին վճռականության ու համառության կարիք է լինելու: Դուք շատ բան կկարողանաք անել, եթե ժամանակը զուր չվատնեք: Նոր հարաբերությունների պատրաստ Կարիճները կարող են նախաձեռնող լինել ու ժամադրության կանչել համակրելի մարդուն:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Ամեն ինչ չեք կարողանա արագ կյանքի կոչել, բայց շատ բան կհասցնեք անել հենց առավոտվանից: Հնարավոր դժվարությունները ձեզ չեն ընկճի: Ոգևորվածությունն ու խնդիրները լուծելու պատրաստակամությունը ձեր օգտին կլինեն, կամրապնդեն ձեր հեղինակությունն ու կօգնեն հուսալի համախոհներ գտնել: Շատերը պատրաստ կլինեն ձեզ բոլոր նախաձեռնություններում օգնել:Արժե ոչ մեծ ընտանե կան տոն կազմակերպել, դա կամրապնդի բարեկամական կապերն ու դրական հույզեր կպարգևի: Հաջող օր է ուղևորություններ ծրագ րելու և մտերիմների հետ ապագայի ծրագրերը քննարկելու համար: Հարմար պահ է հետաձգած գործերն ավարտելու համար:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Ուրիշների խորհուրդները շատ մի լսեք, հատկապես եթե այդ մարդիկ փորձում են ձեզ համոզել հետաձգել մտածածը: Ամենայն հավան ականությամբ նրանք սեփական շահն են հետապնդելու, այլ ոչ թե ձգտելու են ձեզ օգնել: Մի շտապեք, գործեք մտածածի նման, և այդ ժամանակ ամեն ինչ հաջող կդասավորվի:Հետևեք ծախսերին ու խուսափեք սպոնտան գնումներից: Մտածեք՝ արդյոք կարելի է գնելու փոխարեն վերանորոգել փչացած իրը. դա ավելի խելամիտ որոշում կլինի: Կարևոր կլինի մտերիմներին աջակցելու, նրանց հետ զրուց ելու համար ժամանակ գտնելը: Դրա համար կարելի է նույնիսկ հետաձգել երեկոյի համար ծրագրած գործերը:
ՋՐՀՈՍ
Ամեն ինչ սրտին մոտ մի ընդունեք ու աշխատեք հանգստություն պահպանել: Շատ քննադատող լինելը կարող է վնասել ձեզ ու փչացնել շրջապատողների հետ հարաբերությունները: Հասկացողությամբ վերաբերվեք մարդկային թուլություններին: Որոշ դեպքերում լավ է աչք փակեք թերությունների վրա, քան կոնֆլիկտի մեջ մտնեք ու հետո վերականգնեք փչացած կապերը:Դուք կկարողանաք հեշտությ ամբ դնել առաջնահերթությունները, ինչն էլ կօգնի բարդ առաջադրանքները լուծելիս: Ստեղծագործ մոտեցումը թույլ կտա մրցակիցն երից առաջ անցնել ու ցանկացած իրավիճակից փայլուն ելք գտնել: Մտերիմների խորհուրդները կարող են օգտակար լինել. արժե հետևել դրանց:
ՁԿՆԵՐ
Դրական տրամադրվեք ու կհայտնաբերեք, որ օրը վատը չէ: Ստիպված եք լինելու հոգնեցուցիչ մանրուքներից գլուխ հանել, բայց ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա: Շատ բան կախված կլինի ձեր ընկալումից: Կհաջողվի կարևոր որոշումներ ընդունել, որոնք անմիջ ական ազդեցություն կունենան ձեր կարիերայի զարգացման վրա: Սովորող Ձկները հեշտությամբ հաջողության կհասնեն:Չեն բացառ վում ծանոթությունները հետաքրքիր մարդկանց հետ: Սակայն շտապողական եզրահանգումներ մի արեք ու ժամանակից շուտ մի մտերմացեք: Նախ ուշադիր ուսումնասիրեք մարդուն, քանի որ առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել: