Հորմոնները կարգավորող 3 ըմպելիք. կանանց խորհուրդ է տրվում խմել ամեն օր

Հորմոնները կարգավորող 3 ըմպելիք. կանանց խորհուրդ է տրվում խմել ամեն օր:

Բաղադրատոմս 1

Գոլ ջուր կիտրոնով: Թույլ է տալիս ազատվել ավելորդ քաշից, օրգանիզմից դուրս բերել տոքսինները, լավացնել իմունիտետը, մաշկի վիճակը և մարսողությունը: Բանն այն է, որ կիտրոնն ազդում է հագեցվածության հորմոնի՝ լեպտինի վրա:

Բաղադրատոմսը շատ պարզ է. կես կիտրոնի հյութը քամեք, եռման ջուր ավելացրեք, թողեք, որ մի քիչ սառի և ամբողջությամբ խմեք: Շատ լավ կլինի, եթե առավոտը սկսեք այս ըմպելիքից:

Բաղադրատոմս 2

Թեյ ազնվամորու տերևներով, որոնք կարգավորում են կանացի վերարտադրողական համակարգը: Այս թեյի շնորհիվ դաշտանը, ծննդաբերությունն ու կլիմաքսը շատ ավելի հեշտ են անցնում: Այն աննկարագրելի առույգություն է հաղորդում և կարող է փոխարինել սուրճին: Օրական 3 բաժակ խմեք, և հորմոնալ դաշտը կկարգավորվի:

Թեյը պատրաստվում է այսպես. ազնվամորու թարմ կամ չորացրած 1 ճ.գ. տերևի վրա 200մլ եռման ջուր լցրեք, թողեք 10 րոպե: Մի խմեք քնելուց առաջ, նախընտրելի է խմել առավոտյան և օրվա ընթացքում:

 

Բաղադրատոմս 3

Քուրքումայով կաթ, այն նաև անվանում են ոսկե կաթ: Հավասարակշռության է բերում բոլոր հորմոնները, ամրացնում է իմունիտետը, բարելավում մարսողությունը, բուժում մրսածությունը:

200մլ տաք կաթին կես գդալ քուրքումա լցրեք, ցանկության դեպքում նաև մեղր: Այս ըմպելիը ցանկալի է խմել գիշերվա քնից առաջ:

Like this post? Please share to your friends: