Գրեթե բոլոր ծնողները գիտեն, թե ինչ են իրենցից ներկայացնում անիմացիոն մուլտֆիլմները և թե որքան արագ են դառնում երեխաների կյանքի մի մասը: Այժմ մուլտֆիլմների հերոսներով շատ խաղալիքներ, շապիկներ և տարբեր մանկական իրեր կան: Սակայն կա մի հարց. արդյո՞ք այդ հերոսը կարող է երեխային ինչ-որ լավ բան սովորեցնել թե ոչ:
Ինչպես բացատրում են փորձագետները, Խոզուկ Պեպպա մուլտֆիլմը վատ է անդրադառնում երեխայի վարքի վրա, նրանք հաճախ վիճում են, ստորություն են անում, իրենց անհարգալից վերաբերմունքն են ցույց տալիս:
Պեպպան շատ կոպիտ է, և ծնողները թույլ են տալիս նրան կրակի հետ խաղալ: Ավելին, երբ խոզուկների ծնողները մաքրում են տունը, երեխաները քմծիծաղելով կրկին ավիրում են այն:
Խոզուկ Պեպպան օժտված է հետևյալ հատկություններով.
- իր մասին մեծ կարծիք ունի
- շատ անհարգալից է
- իրեն ոչ ադեկվատ է պահում
- անում է այն, ինչ ուզում է
- կախված չէ ուրիշների կարծիքից
- չափից ավել հպարտ է
- գոռոզ է
Շատ ծնողներ տուժում են այն պատճառով, որ իրենց երեխաները կրկնօրինակում են խոզուկ Պեպպային և նրա եղբայր Ջորջին: Որոշ երեխաներին նույնիսկ արգելել են միացնել այդ մուլտֆիլմը:
Փորձագետները ենթադրում են, որ մտավոր զարգացվածության 80%-ը ընկնում է կյանքի առաջին երեք տարիների վրա: Այնպես որ, եթե երեխան շատ ժամանակ է անցկացնում մուլտֆիլմներ դիտելով, ապա պիտի փորձեք այնպես անել, որ նա չընդօրինակի բացասական հերոսների վարքը: