Շքեղ մաշկ ունենալն այնքան էլ բարդ չէ: Սակայն դա պահանջում է մշտական խնամք, ճիշտ դիմակների օգտագործում և առողջ ապրելակերպ:
Այժմ կներկայացնենք դեմքի համար պարզ և անվտանգ դիմակի բաղադրամիջոց, որը կմաքրի և կերիտասարդացնի ձեր դեմքը՝ ընդամենը 2-3 պրոցեդուրայից հետո:
Այս դիմակի հիմնական բաղադրիչներն են սոդան և խնձորի քացախը: Հավանաբար դրանք առկա են ձեր խոհանոցում: Արդյունքը պարզապես ապշեցնող է:
Դիմակի բաղադրիչները.
սոդա
խնձորի քացախ
մեղր
1/2 կիտրոն
Պատրաստման եղանակ.
Լուծեք 1թ.գ. խնձորի քացախը կես բաժակ ջրի մեջ: 1 թ.գ. սոդայի վրա լցրեք լուծույթը: Ավելացրեք կիտրոնի հյութը և 1թ.գ. մեղր: Խառնեք մինչ միասեռ զանգված դառնալը:
Կիրառման եղանակը
Դեմքը լվացեք գոլ ջրով: Չորացրեք մաշկը: Քսեք դիմակը և թողեք 10 րոպե: Լավ լվացեք գոլ ջրով: Լվացեք դեմքը ևս մեկ անգամ, բայց արդեն սառը ջուր օգտագործեք:
Ձեր մաշկը հրաշալի տեսք կունենա և փայլ կստանա շատ կարճ ժամանակահատվածում: