Ըմպելիքը, որի մասին այսօր կպատմենք, նպաստում է ոչ միայն ճարպի այրմանը, այլև ունի ունի թուլացնող էֆեկտ: Սա շատ կարևոր է հատկապես նրանց համար, ովքեր հաճախակի են փորկապություն ունենում, որն էլ հանգեցնում է ծանրության զգացումի առաջացմանը և օրգանիզմի ինտոքսիկացիային:

Նիհարեցնող ըմպելիքի պատրաստման համար անհրաժեշտ է.
- 250մլ եռացրած ջուր
- կես կիտրոն
- մի քանի ճյուղ մաղադանոս
- մի պտղունձ դարչին
- 1թ.գ. խնձորի քացախ
- 1թ.գ. մեղր

Պատրաստման եղանակ.
Սենյակային ջերմաստիճանի ջրին ավելացնել կլոր կտրատած կիտրոնը, մանրացրած մաղադանոս: Թողնել, որ մի քանի ժամ թրմվի: Ցանկալի է պատրաստել առավոտյան և թողնել մինչ երեկո: Հետո քամել, ավելացնել մեղրը, դարչինը և քացախը:
Արդյունավետ նիահերցման համար խմեք կոկտեյլը քնելուց առաջ, ընթրիքից 2 ժամ անց: Արդեն հաջորդ օրը տարբերություն կզգաք. ըմպելիքը կարող է մի գիշերվա ընթացքում ազատել մինչև 500գ ավելորդ քաշից:
Կուրսի տևողությունն է 2 շաբաթ, իսկ հետո անհրաժեշտ է 3 օր դադար տալ և նույն կերպ շարունակել ըմպելիքի օգտագործումը՝ մինչ ցանկալի արդյունքի հասնելը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։