Խնձորի և դարչինի համադրությունը հրաշալի կերպով կարգավորում է նյութափոխանակությունը և արդյունավետ նվազեցնում է քաշը՝ վերացնելով օրգանիզմում պահպանվող հեղուկի ավել քանակը:
Իսկ ավելի կոնկրետ, դարչինի հակաօքսիդանտները կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը և ածխաջրերի հանդեպ ախորժակը պակասում է:
Փորձագետները հայտնել են, որ դարչինի օգտագործման ժամանակ կարգավորվում է ինսուլինի սեկրեցիա, ինչը թույլ է տալիս հալեցնել ճարպը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական միայն կես ճաշի գդալ դարչինի օգտագործումը կարող է նվազեցնել վատ խոլեստերինի մակարդակը: Դարչինը նաև օգնում է լուծել մարսողության խնդիրները:
Բայց խնձորի և դարչինի համադրությունը կկարգավորի նյութափոխանակությունը և արդյունավետ կնվազեցնի քաշը՝ վերացնելով օրգանիզմում պահպանվող հեղուկի ավել քանակը:
Անհրաժեշտ բաղադրիչներ
- խնձոր
- մեկ գդալ դարչինի փոշի
- երկու լիտր եռացրած ջուր
Պատրաստման եղանակ
Խնձորը բաժանեք մի քանի մասի, ավելացրեք եռացած, բայց սառը ջրի մեջ՝ դարչինի հետ միասին: Թողեք, որ թրմվի մոտ երկու ժամ, իսկ հետո կարող եք այն խմել օրվա ընթացքում:
Աղբյուր՝ Առաջին Ինֆո