
Լիլի Մորտոն շատ ակտիվ գործունեություն է ծավալում: Վերջին շրջանում նա սկսել է ներկայանալ նաև որպես երգչուհի։
Նա արդեն մի քանի երգ է թողարկել, որոնք, իհարկե քննարկվել ու քննադատվել են։
Մոդելը շատ ակտիվ է նաև ինստագրամյան էջում, որտեղ մի քանի ընտանեկան հրապարակումներ է արել՝ բարձրաձայնելով իրեն հուզող մի քանի հարց։
Լիլին նաև ամուսնու մասնակցությամբ հրապարակումներ է անում`այդպիսով ցույց տալիս, թե որքան ջերմ հարաբերություններ ունեն միմյանց հետ:
Նշենք, որ վերջին շրջանում նաև քննարկվում էր Լիլիի հնարավոր հղիությունը, սակայն այս մասին վերջինս ոչինչ չի խոսում: