Ինչպես նիհարել և կարգավորել նյութափոխանակությունը մաղադանոսի օգնությամբ

Պարզվում է, որ մաղադանոսի թուրմը բավականին արդյունավետ է ավելորդ քաշի դեմ պայքարում: Մաղադանոսն ունի միզամուղ հատկություն, իսկ դա նշանակում է, որ այն կարողանում է դուրս բերել օրգանիզմից ավելորդ հեղուկը և ազատել ավելորդ քաշից:

Բացի այդ մաղադանոսը նպաստում է նյութափոխանակության լավացմանը, նաև քայքայում և օրգանիզմից դուրս է բերում ճարպերը:

Մաղադանոսի թուրմը նաև նվազեցնում է ախորժակը:

Բաղադրամիջոց.

1 ճ.գ. մանր կտրատած մաղադանոսի վրա լցնել 1 բաժակ ջուր, հասցնել եռման, եփել 10 րոպե, քամել:

 

Կիրառման եղանակ.

Թուրմը խմում են օրական 2 անգամ՝ ուտելուց առաջ, 1/2 բաժակ չափաբաժնով:

1 կուրսը տևում է 2 շաբաթ: Անհրաժեշտության դեպքում կուրսը կարելի է կրկնել 1 ամիս անց:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Like this post? Please share to your friends: