Որքա՞ն հաճախ եք ցնցուղ ընդունում:
Երեկոյա՞ն:
Առավոտյա՞ն:
Երեկոյա՞ն և առավոտյա՞ն:
Լավ:
Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ցնցուղին՝ անմիջապես աշխատանքից վերադառնալուց հետո:
Կամ զուգընկերոջ հետ վիճելուց առաջ:
Կամ կարևոր որոշում կայացնելուց առաջ:
Շատերը թերագնահատում են ջրի ազդեցությունը: Եվ ես հիմա կախարդանքի մասին չեմ խոսում:
Խոսում եմ գիտական կախարդանքի մասին:
Գիտե՞ք, թե որն է մարդու ամենամեծ օրգանը: Մաշկը…
Երբ ասում են,որ մաշկը պիտի շնչի, չեն սխալվում: Մաշկի մեջ կան շատ ռեցեպտորներ, որոնք ընդունում են ջերմության փոփոխումը, հպումները մաշկին, ցավը: Մեծ մարդու մաշկի մակերեսը կազմում է 1.5-2.3 քառակուսի մետր: Եվ այդ ամբողջ տարածությունը ծածկված է ռեցեպտորներով:
Իսկ հիմա վերադառնանք ջրին:
Ջորը, որ գալիս է ցնցուղից, կարողանում է ազդել ձեր մաշկի ամբողջ մակերեսի վրա: Այն ակտիվացնում է բոլոր ռեցեպտորները:
Ուղեղը ստանում է ազդակ, որ ինչ-որ նոր բան է կատարվում, ինչը չկար մի քանի րոպե առաջ և հրամաններ է ուղարկում հորմոնալ, սրտանոթային և այլ համակարգերին:
Սառը ջուր՝ լայնացնում է արյունատար անոթները:
Տաք ջուր՝ տոնուսի է բերում բոլոր համակարգերը:
Արդյունքում փոխվում է ողջ էմոցիոնալ վիճակը, տրամադրությունը:
Բոլորս էլ գիտենք, որ ցնցուղից հետո՝ հատկապես կոնտրաստային, դուք լիովին այլ մարդ եք դառնում:
Փորձեք ցնցուղ ընդունել անմիջապես աշխատանքից վերդառնալուց հետո, այլ ոչ թե կես կամ մեկ ժամից:
Եթե ինչ-որ պահի ցնցուղ ընդունելու հնարավորություն չկա, ապա լվացեք ձեր դեմքը, վիզը, ձեռքերը գոլ և սառը ջրով: Դա էլ է բավական վիճակի փոփոխման համար:
Ահա այսպիսի հրաշքներ է գործում ջուրը:
Աղբյուր՝ Առաջին Ինֆո