Ստրիաները՝ այլ կերպ ասած զոլերը, առաջանում են մաշկի վրա ինտենսիվ աճից հետո, ինչպես օրինակ հղիության, հասունացման, քաշի ավելացման կամ պակասելու ժամանակ: Հղիությունը՝ զոլերի առաջացման գլխավոր պատճառն է:
Կան նաև այլ պատճառներ.
գենետիկական նախադրյալներ
հորմոնալ դիսբալանս
քրոնիկ հիվանդություն
ճարպակալում և այլն:
Ահա դրանցից ազատվելու մի քանի միջոց.
Վարծություններ կատարելը, ինչպես նաև ճիշտ սնվելը կարող են ազատել այդ տհաճ խնդրից:
Օգտագործեք բալանսավորված սնունդ, որը պարունակում է առողջ ճարպեր, սպիտակուց և ոչ ռաֆինացված ածխաջրեր:
Շատ ջուր խմեք, օրական 8-10 բաժակ:
Սկրաբ՝ սուրճից, մեղրից և շաքարավազից
Սուրճից և շաքարավազից սկրաբը լավագույնն է, դրանց ազդեցությունն ուժեղանում է մեղրի հաշվին, որն ունի հակաբորբոքային և խոնավեցնող հատկություն:
Լազերային թերապիա
Թերևս ամենաարդյունավետ միջոցն է:
Խոսեք մաշկաբանի հետ, նրանք այդ ոլորտում մասնագետներ են, և հնարավոր է ձեզ համար ընտրեն բուժման անհատական ծրագիր: