Մի՞թե հնարավոր է վարսերը սխալ լվանալ: Պարզվում է, կարելի է: Աղջիկները, բնականաբար, ուզում են, որ իրենց վարսերն անթերի տեսք ունենան, բայց դա կախված է դրանք խնամելուց: Անշուշտ, կապ ունի այն, թե դիմակներ օգտագործում եք, թե ոչ, ժամանակին կտրում եք ծայրերը, որակյալ խնամող միջոցներ եք օգտագործում: Դրան բոլորն են ուշադրություն դարձնում:
Իսկ ահա գլուխը լվանալը, որպես կանոն, երկրորդ պլան է անցնում, և ասյտեղ սկսում են սխալները…
Սխալ 1. Դուք վարսերը չորացնում եք սրբիչով
Տրորելուց վարսերի կառուցվածքը վնասվում է: Ավելի լավ է սրբիչը թողնել գլխին, որ այն ներծծի խոնավությունը:
Սխալ 2. Դուք չարաշահում եք շամպունի քանակը
Շատ՝ չի նշանակում լավ: Համենայն դեպս, դա վերաբերում է շամպունին և բալզամին:
Սխալ 3. Ձեր գլուխը շատ ագրեսիվ եք լվանում
Բոլոր շարժումները պիտի սահուն և նուրբ լինեն:
Սխալ 4. Դուք շատ եք շտապում
Եվ վատ եք լվանում արմատները: Բայց բոլոր խնդիրները արմատներից են սկսում:
Սխալ 5. Դուք երբեք բալզամ չեք օգտագործում
Իզուր: Բալզամը վարսերին փայլ է տալիս, միայն թե բալզամը քսեք ոչ թե արմատներին, այլ ծայրերին:
Սխալ 6. Դուք հազվադեպ եք լվանում վարսերը
Սա շատ անհատական է: Կողմնորոշվեք ըստ ձեր վարսերի տեսակի: Չոր վարսերը հաճախ լվանալը նույնքան վնասակար է, որքան և յուղոտ վարսերը՝ հազվադեպ:
Սխալ 7. Դուք տաք ջրով եք լվանում
Տաք ջուրը՝ առողջ վարսերի թշնամին է:
Սխալ 8. Դուք վարսերը մշտապես չորացնում եք վարսահարդարիչով
Դա շատ հարմար է, բայց երբ վարսերը թաց են, ավելի լավ է թողնել, որ բնական ճանապարհով չորանան, իսկ վերջում կարելի է հարդարել:
Ինչպես տեսնում եք, շատ պարզ գործողություններ են, կարելի է վերանայել ձեր վերաբերմունքը վարսերի հանդեպ, և դրանց վիճակը շատ ավելի լավը կլինի:
Աղբյուր՝ Առաջին Ինֆո