Ինչպես սովորեցի քնել 1 րոպեում:
Դա սկսեց ինձ մոտ իմ ընկերուհու հարսանիքից մեկ շաբաթ առաջ: Իմ նյարդային վիճակն ուղղակի սարսափելի էր: Ես ոչ մի կերպ չէի կարողանում քնել: Ինձ հատկապես անհանգստացնում էր իմ շնորհավորական խոսքը: Արդյունքում վերջին 3 օրվա ընթացքում գրեթե չէի քնել:
Երբ խնդիրս պատմեցի ծանոթներիս, նրանցից մեկն ինձ մի հնարքի մասին պատմեց:Այն իսկապես փոխեց իմ կյանքը:
Այն շատ հեշտ է հիշել՝ անվանելով «4-7-8»: Ահա թե ինչ է անհրաժեշտ անել. շունչ քաշեք 4 վարկյանի ընթացքում, հետո 7 վարկյան պահեք շնչառությունը, իսկ վերջում էլ 8 վարկյանի ընթացքում արտաշնչեք:
Ամեն ինչ շատ պարզ է: Այս շնչառական վարժությունը դանդաղեցնում է սրտի ռիթմը և հանգստացնում է: Ընդ որում ամեն ինչ շատ արագ է լինում. վարժությունն ընդամենը մի քանի անգամ կրկնելուց հետո կքնեք: