Դիմակ՝ մազերի աճի, ծավալի և փայլի համար. պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը 3 բաղադրիչ

Հավանաբար բոլորն էլ ցանկանում են գեղեցիկ և առողջ վարսեր ունենալ: Սակայն պրոֆեսիոնալ մակարդակի խնամքի միջոցները բավականին թանկ արժեն:

Այս պարզ դիմակը յուրաքանչյուրն էլ կարող է տանը պատրաստել: Դիմակը դադարեցնում է մազաթափությունը, արագացնում է աճը, ծավալ և փայլ է հաղորդում: Դիմակը շատ արդյունավետ է, իսկ պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի բաղադրիչ:

 

  • ժելատին՝ 1ճ.գ.
  • տաք ջուր՝ 3ճ.գ.
  • շամպուն՝ 1թ.գ.
  • ձվի դեղնուց՝ 1 հատ

Похожее изображение

Ժելատինը լցնել տաք ջրի մեջ, լավ խառնել, թողնել որոշ ժամանակ: Երբ ժելատինը ուռչի, ավելացնել շամպունը և դեղնուցը: Խառնել: Քսել վարսերին, փակել պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով: Պահել 20 րոպե: Լավ լվանալ:

Արդյունքը նկատելի է հենց առաջին օգտագործումից հետո:

Like this post? Please share to your friends: