Բժիշկների բացահայտումը. նյարդայնացած ժամանակ կանանց հարկավոր է շամպայն խմել

Աշխատանքի պատճառով սպառվել ե՞ն ձեր ուժերը: Հանգստացեք և շամպայն խմեք. գիտնականները թույլ են տալիս:

Մադրիդում սննդամթերքի հետազոտման ինստիտուտում եկել են այն եզրակացության, որ շամպայնի օգտագործումը բարձրացնում է օրգանիզմի սթրեսակայունությունը, օգնում է պահպանել երիտասարդությունը և աշխատունակությունը:

Սակայն չի կարելի չարաշահել այս խմիչքը: Նորման՝ օրական 100 մլ-ից ոչ ավել:

Գինին էլ շատ հանգստացնող հատկություններ ունի: Գինի խմելուց հետո ձեր զգացմունքներն ու մտավոր գործընթացները դանդաղում են:

Գինու բաղադրության մեջ մտնող միացություններն ունեն հակաօքսիդանտ հատկություններ և օրգանիզմում սթրեսի մակարդակը նվազեցնում են:

Եթե ցանկանում եք թուլանալ, խորհուրդ չեն տալիս գինի կամ շամպայն խմել ցերեկվա ժամերին: Ավելի լավ է մեկ գավաթ ավելացնեք ձեր ընթրիքին:

 

Like this post? Please share to your friends: