ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՀՈՒՆՎԱՐԻ 7

ԽՈՅ

Այսօր ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի: Խոյերի մեծ մասը լավատեսու թյամբ կնայեն ապագային: Մնացածներն էլ անմիջապես կկռահեն՝ ինչ է պետք անել դրական փոփոխությունների հասնելու և իրենց դիրքերն ամրապնդելու համար:

Շատերը կուզենան ձեզ հետ զրուցել, իսկ զրույցի թեմաները զանազան կլինեն: Չի բացառվում՝ ձեզ մատնանշեն ձեր հին սխալները կամ անտեղի խորհուրդներ տան: Բայց դա էլ չի հանի ձեզ հավասարակշռությունից: Որոշ նկատողությունների դուք փիլիսոփայորեն կմոտենաք, մյուսների վրա ի սրտե կծիծաղեք:

ՑՈՒԼ

Ոչ մի տեղ մի շտապեք: Օրը հարմար կլինի ծանոթ գործերով անշտապ զբաղվելու, ավելի շուտ սկսածն ավարտելու և առօրյա մանր-մունր առաջադրանքները լուծելու համար: Լավ է խոշոր ու բարդ բան չստանձնեք, եթե վստահ չեք, որ ձեր կողքին հուսալի համախոհներ ունեք, որոնք պատրաստ են ամեն պահի օգնության հասնել:

Հանգստի համար օրը բարենպաստ կլինի: Ժամանցային ուղևորությունների մեկնել պատրաստվող Ցուլերը ոչ միայն բազում վառ տպավորություններ կստանան, այլև կծանոթանան շատ հետաքրքիր մարդկանց հետ: Երեկոն կուրախացնի լավ նորություններով:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ամենահասարակ օրը չի լինելու, բայց այն ձեզ կուրախացնի: Հաճելի անակնկալներ են սպասվելու հին ընկերների հետ հանդիպման գնացող Երկվորյակներին, կամ նրանց, ովքեր կփորձեն վերականգնել հին կապերը, հաշտվել վեճից հետո: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնք հետ ժամանակին համագործակցել եք: Ամենայն հավանականությամբ նրանք հետաքրքիր գործնական առաջարկներ կանեն:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Երկվորյակների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվարձատրեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց:

ԽԵՑԳԵՏԻՆ

Մտածեք, թե ինչով կարող եք ձեզ այսօր ուրախացնել: Դրական հույզերն ավելորդ չեն լինի: Շատ Խեցգետիններ այսօր հակված կլինեն սուր արձագանքել մանրուքներին, անհանգստանալ դատարկ բաների պատճառով: Բացի այդ, որոշ հանդիպումներ, որոնց անհամբեր ությամբ եք սպասել, պետք է լինելու հետաձգել: Բայց եթե փորձ անեք բարձրացնել ձեր ու միաժամանակ շրջապատողների տրամադ րությունը, չեք տխրի:

Օրը հարմար կլինի պիտանի բան սովորելու, ձեր նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Որոշ Խեցգետիններ առաջարկներ կստանան, որոնց միանգամից կուզենան համաձայնել:

ԱՌՅՈՒԾ

Օրը կուրախացնի և՛ լավ նորություններով, և՛ հաջող զուգադիպություններով: Շատ Առյուծներ այսօր հաջողության կհասնեն բարդ գոր ծերում,հրաշալի գլուխ կհանեն մի բանից, ինչն առաջ չի ստացվել:Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն լրիվ նոր բան ստանձնած Առյուծների հանդեպ:

Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կենսափորձը տարբերվում է ձերինից: Հետաքր քիր կլինի նույնիսկ ամենահասարակ բաների մասին խոսելը. չի բացառվում շատ պիտանի խորհուրդներ ստանաք: Հնարավոր են դրամ ական մուտքեր: Դրանք կարող են աննշան լինել, սակայն շատ տեղին կլինեն:

ԿՈՒՅՍ

Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործմանն արժե հնարավորինս վաղ անցնել: Առավոտյան դրական միտումների ազդ եցությունն ուժեղ կլինի, և հաջողության հասնելը դժվար չի լինի: Աստղերը կաջակցեն այն Կույսերին, որոնք չեն վախենում իմպրովիզ ներ անել, կարողանում են արագ կողմնորոշվել նոր իրավիճակում ու առանց երկար մտածելու որոշումներ ընդունել:

Օրվա երկրորդ կեսին պիտի ոչ այնքան հետաքրքիր, բայց շատ օգտակար բանով զբաղվեք: Այդ հատվածը հարմար կլինի կենցաղային խնդիրները լուծելու, փոքրիկ վերանորոգման, ինչպես նաև պիտանի իրեր գնելու համար:

ԿՇԵՌՔ

Օրը հաջող կդասավորվի, կուրախացնի հաճելի նորություններով: Այն բարենպաստ կլինի հին ծանոթների հետ շփվելու և այն ծրագր երը քննարկելու համար, որոնք պատրաստվում եք միասին իրագործել: Որոշ Կշեռքներ անսպասելի օգնություն կստանան նոր համախ ոհներից ու նրանց աջակցությամբ գլուխ կհանեն երկար ժամանակ համարյա անլուծելի համարվող խնդրից:

Օգտակար կլինի ձեր աշխատանքի կամ նախասիրության հետ կապված միջոցառումներին մասնակցելը: Եթե դրանցում ելույթ ունեն ալու հնարավորություն լինի, մի հրաժարվեք. գաղափարները, որոնցով կկիսվեք, շատերին կհետաքրքրեն:

ԿԱՐԻՃ

Հրաշալի գաղափարներ կունենաք օրվա սկզբին: Որոշ Կարիճներ կհասկանան, թե ինչպես կարող են գլուխ հանել բարդ գործից, մյուս ները պատասխան կստանան այն հարցին, որի վրա երկար ժամանակ գլուխ են կոտրել: Հավանական են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կօգտվեն իրադարձությունների բարենպաստ ընթացքից հին սխալներն ուղղելու համար:

Օրվա երկրորդ կեսին շատ ժամանակ պիտի նվիրեք բարդ, բայց չափազանց պիտանի ու կարևոր գործին: Դրանից պիտի ինքնուրույն գլուխ հանեք, շրջապատողները նույնիսկ ինչ-որ խելամիտ բան խորհուրդ տալ չեն կարողանա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, նոր համախոհ ներ կգտնեք, որոնց հետ շուտով կընկերանաք: Չի բացառվում ծանոթությունը, որը ռոմանտիկ շարունակություն կստանա: Որոշ Աղեղ նավորներ այսօր շատ սիրառատ կդառնան, հնարավոր է սիրուց կորցնեն գլուխները:

Օրվա երկրորդ կեսը ավելի լարված կանցնի: Հուզական դաշտն այդ հատվածում անկայուն կլինի, ուստի տրամադրությունը կարող է հաճախ փոխվել: Լավ է կարևոր որոշումներ չընդունեք, քանի դեռ հոգեկան հավասարակշռությունը չեք վերականգնել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Օրվա սկիզբը հրաշալի կլինի նոր գործ ստանձնելու կամ նախկինում շատ բարդ թվացող մի բան սովորելու համար: Դուք շատ բան ոտ քի վրա կյուրացնեք, արագ կմտապահեք այն, ինչ պետք է: Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված նոր ծրագրեր կհայտնվեն: Սակայն դրանց իրագործմանը դուք կանցնեք միայն այն բանից հետո, երբ նոր համախոհներ գտնեք:

Օրվա երկրորդ կեսին շատ Այծեղջյուրներ պիտի զբաղվեն ուրիշների գործերով, լուծեն մյուսների մեղքով առաջացած խնդիրները: Դա բավական հոգնեցնող կլինի, բայց նշանի ներկայացուցիչները պարզապես հրաշալի գլուխ կհանեն:

ՋՐՀՈՍ

Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց դրական միտումների ազդեցությունը,միևնույն է, գերակշռող կլինի: Իսկ դա նշանակում է, որ ծագած ցանկացած խնդրից դուք զարմանալիորեն արագ գլուխ կհանեք: Շատ Ջրհոսների դրանում կօգնի վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները երկար չեն մտորի՝ ինչպես վարվել:

Հավանական են դրամական մուտքեր, արժեքավոր նվերներ, ինչպես նաև հաճելի անակնկալներ, որոնք երկար կհիշվեն:Օրվա երկրորդ կեսին կարելի է լուծել ֆինանսական հարցերը, խոշոր գնումներ անել:

ՁԿՆԵՐ

Գործեր սպասվածից շատ կունենաք: Որոշ Ձկներ կհետաձգեն ծրագրած ուղևորությունները կամ զվարճանքները անսպասելի առաջա ցած խնդիրները լուծելու կամ վաղուց ուշադրություն պահանջող առաջադրանքներից գլուխ հանելու համար: Սակայն դուք բավարար էներգիա կունենաք, ուստի գերհոգնածությունից կարող եք չվախենալ: Դուք նաև արագ կգործեք, ուստի ժամանակը կհերիքի ամենակ արևոր ու հետաքրքիր բաների համար:

Հավանական են չծրագրված ծախսեր: Ամենայն հավանականությամբ խոսքը ոչ մեծ գումարի մասին է լինելու: Բոլոր դեպքերում ֆինան սական հարցերի լուծմանը լուրջ կվերաբերվեք ու գումարը զուր չեք վատնի:

Like this post? Please share to your friends: