Այլևս ոչ մի բշտիկ և պիգմենտային լաքա: Կարևոր է, որ դիմակի համար օգտագործեք կոնկրետ ասպիրին, ուրիշ դեղամիջոցով չփոխարինեք այն:
Ինչ է անհրաժեշտ.
- կիտրոն՝ 1 հատ
- ասպիրին՝ 6 հաբ
- բնական մեղր՝ 2 ճ.գ.
- սոդա
Ահա թե ինչպես է պատրաստվում.
Փշրեք ասպիրինը, ավելացրեք 2 ճ.գ. թարմ կիտրոնի հյութը: Ասպիրինը պիտի լուծվի:
Խառնեք՝ մինչ միասեռ զանգված դառնալը: Ավելացրեք մեղրը և քսեք դեմքին: Թողեք 20 րոպե: Լվացեք գոլ ջրով և մաքրեք փափուկ խոնավ կտորով: Անհրաժեշտության դեպքում օգտագործեք խոնավեցնող քսուկ:
Եթե շաբաթական երկու անգամ օգտագործեք այս դիմակը, կմոռանաք դեմքի մաշկի հետ կապված խնդիրների մասին: