Գեղեցկության գինը բարձր է: Համենայն դեպս մեզ այդպես են հավատացնում: Գովազդի անվերջանալի հոսքը առաջարկում է կոսմետիկ միջոցներ, խնամքի միջոցներ, բուժիչ պրեպարատներ՝ մեկը մյուսից թանկ: Կոմերցիոն շրջանից դուրս գալը հեշտ է, պետք է միայն իմանալ, թե ինչպես անել դա:
Դեղատնային միջոցներ, որոնք կոպեկներ արժեն
1. Ջրածնի պերօքսիդ
Հայտնի հակասեպտիկը լավ է ծառայում դեմքի մաշկի համար: Պետք է լուծել այն ջրի մեջ՝ 1:1 չափաբաժնով և օգտագործել որպես դեմքի լոսյոն: Պերօքսիդը պակաս նկատելի կդարձնի անցանկալի պիգմենտացիան և կնվազեցնի մաշկային հիվանդությունների առաջացման ռիսկը:
2. Գետասպունգ
Այս միջոցը շատ վաղուց է օգտագործվում: Այն հարթեցնող հատկություն ունի: Վերացնում է կնճիռները, սպիերը:
Դրանից կարելի է դիմակ պատրաստել.
Բաղադրիչներ.
1 բաժակ ջուր
2 թ.գ. ջրածնի պերօքսիդ
1 փաթեթ գետասպունգ
Խառնեք բոլոր բաղադրիչները: Քսեք այն մաշկի պրոբլեմատիկ հատվածներին: Թողեք հինգ րոպե և լվացեք մեծ քանակությամբ ջրով:
3. Կալենդուլայի սպիրտային թուրմ
Բշտիկների դեմ անփոխարինելի միջոց է: Քսեք պրոբլեմատիկ հատվածներին օրական 3-4 անգամ:
4. Սալիցիլային քսուկ
Այն շատ փափուկ ազդեցություն ունի, լավ հեռացնում է մաշկի մեռած բջիջները:
5. Ցինկի քսուկ
Ունի հակաբորբոքային, հակասեպտիկ ազդեցություն: Մտնում է բոլոր թանկարժեք միջոցների բաղադրության մեջ, բայց ի տարբերություն դրանց շատ էժան է:
6. Անգլիական աղ
Հայտնի է մագնեզիա անվանումով, կոսմետիկ նպատակներով օգտագործվում է փոշու տեսքով: Մագնեզիայով վաննաներ ընդունում են մեջքի և կրծքավանդակի մաշկի հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ, նաև նրանք, ովքեր տառապում են փսորիազով:
7. Կոսմետիկ կավ
Արդյունավետ է և դիմակների, և վանների տեսքով: Լինում է տարբեր գույների՝ սպիտակ, կանաչ, երկնագույն: Հաշվի առենլով մաշկի յուրահատկությունները՝ պետք է ընտրել դրանցից մեկը և անպայման փորձել:
8. Սուլսենա մածուկ
Սուլսենան՝ սելենի դիսուլֆիդի հիման վրա էմուլսիա է: Եթե վարսերի հետ կապված խնդիրներ ունեք, հարկավոր է օգտագործել այս միջոցը:
9. Ռոմազուլան
Հակամիկրոբային, հակաբորբոքային պրեպարատ՝ երիցուկի հիման վրա: Այն կարելի է ավելացնել շամպունի, օճառի, լոգանքի գելի, դիմակների, վաննայի մեջ:
10. Գերչակի յուղ
Ունիկալ միջոց մազերի արագ աճի համար: Քսում են ունքերի, թարթիչների, գլխամաշկի վրա: Լավ արդյունքի կարելի է հասնել, եթե գիշերը քսած թողնեք: