Չնայած նրան, որ ժամանակակից հասարակության մեջ հիգիենան բավականին բարձր մակարդակի վրա է, պարազիտներով վարակվելու խնդիրը մնում է արդիական:
Վերջերս իրականացրած բժշկական հետազոտությունների ժամանակ հաշվարկվել է, որ մեծահասկաների 85 %-ի օրգանիզմում կա առնվազն մի տեսակի պարազիտ:
Պարազիտներն ապրում են հաստ աղիքում և ազդում են ամբողջ մարմնի առողջության վրա:
Պարազիտային վարակման դեպքում նկատվում է որովայնի փքվածություն, փորլուծություն, փորկապություն, քաշի կտրուկ ավելացում, քնի խանգարում, հոդացավեր և մկանային ցավեր, իմունային ակտիվության անկում և շատ այլ ախտանիշներ: Չբուժելու դեպքում՝ պարազիտները կարող են հանգեցնել առողջական խնդիրների լայն սպեկտրի, այդ թվում նաև շատ լուրջ հիվանդությունների:
Պարազիտներով վարակվելու խնդիրը կապված է հաճախակի հանդիպող հիվանդության՝ ճարպակալման հետ:
Ստորև ներկայացված բաղադրամիջոցը չափազանց արդյունավետ է ինչպես ճարպային, այդպես էլ պարազիտային կուտակումների վերացման համար:
Բաղադրիչներ.
- կտավատի սերմ՝ 100 գ
- մեխակ՝ 10 գ
Այս երկու բաղադրիչները հարկավոր է մանրեցնել և փոշի դարձնել: Կիրառել հետևյալ կերպ. երեք օր շարունակ օգտագործեք նախաճաշի ժամանակ՝ 2 ճ.գ., ինչից հետո 1 բաժակ ջուր խմեք:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Arajin info կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։