Այս բույսի հզոր հատկությունները կազատեն ձեզ դիաբետից, ավելորդ հեղուկից և կկարգավորեն արյան շրջանառությունը

Շատ քչերը գիտեն, որ եղինջը բազմաթիվ բուժիչ հատկություններ ունի: Եղինջն օգտագործելուց հետո կնկատեք, որ վարսերն ու մաշկն ավելի գեղեցիկ և կյանքով լի են դարձել:

Картинки по запросу եղինջ

Ահա եղինջի օգտագործման առավելություններից մի քանիսը.

1.Առողջ մաշկ ունենալու համար եղինջով թեյ պատրաստեք և քսեք մաշկին՝ խնդրահարույց հատվածներում:

2. Բորբոքային հիվանդություններ: Հատկապես օգտակար է շագանակագեղձի բորբոքումից կամ քրոնիկ բորբոքումներից  տառապող մարդկանց համար: Անհրաժեշտ է օգտագործել 120մգ՝ 2 կապսուլա եղինջի արմատի  էքստրակտ, 1 կապսուլա՝ առավոտյան, 1՝ երեկոյան:

3.Միզամուղ միջոց

Օգտագործվում է ցիստիտի, ինֆեկցիաների և երիկամների բուժման համար: Անհրաժեշտ է եղինջով թեյ խմել՝ օրական 3 անգամ:

4.Մազերի որակի լավացում

Եթե մազերի կամ գլխամաշկի  հետ կապված խնդիրներ ունեք, ապա գլուխը լվանալուց հետո մազերին եղինջի թուրմ լցրեք, թողեք 5 րոպե, լվացեք միայն ջրով:

5.Նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

Սա գլխավոր պատճառն է, որ դիաբետով տառապող մարդիկ եղինջ օգտագործեն: Գլյուկոզայի մակարդակը կարգավորելու համար ընդունեք էքստրակտը՝ օրական 3 անգամ:

6.Կարգավորում է արյան շրջանառությունը:

Եղինջը հարուստ է քլորոֆիլով, և դա է պատճառը, որ այն համարվում է բնական միջոց անոթների մաքրման համար:

7.Օրգանիզմի մաքրում

Եղինջի թուրմն ունի ուժեղ մաքրող էֆեկտ, այդ պատճառով էլ կարող եք այն օգտագործել նյութափոխանակությունը լավացնելու և ավելորդ հեղուկից ազատվելու համար:

Картинки по запросу եղինջ

Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժիշկի հետ:

 

Like this post? Please share to your friends: