Ամենահասանելի դեղորայքը, որը միշտ առկա է ՁԵՐ ՍԱՌՆԱՐԱՆՈՒՄ. սովորական հավկիթի բուժիչ հատկությունները

Հավկիթը շատ օգտակար սննդանյութեր ունի, սակայն ոչ բոլորը գիտեն դրա բուժիչ հատկությունների մասին: Ահա մի քանի օգտակար բաղադրամիջոց:

1.Միջոց՝ հազի դեմ

  • 2 ճ.գ. բարձրորակ կարագ, 2 թարմ ձվի դեղնուց, 1թ.գ. ալյուր և 2թ.գ. բնական մեղր խառնել: Ընդունել 1թ.գ.՝ օրական 3-4 անգամ:

2. Երկարատև բրոնխիտի և բրոնխիալ ասթմայի ժամանակ

  • 10 ձվի կեղևը չորացնել և փոշի դարձնել:
  • Քամել 10 կիտրոնի հյութ և լցնել ձվի կեղևի վրա:
  • Թողնել մութ տեղում 10 օր, հետո քամել շղարշի օգնությամբ:
  • 10 ձվի դեղնուցը հարել 10 ճ.գ. շաքարավազի հետ և ավելացնել 1 շիշ կոնյակ:
  • Խառնել կոնյակի և կիտրոնի խառնուրդները:
  • Ընդունել 1ճ.գ.՝ օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:
  • Սկսելով կուրսը, հոգացեք հաջորդ չափաբաժինը պատրաստելու մասին, որպիսի բուժման ընթացքում դադարներ չլինեն:

Картинки по запросу ձու

3.Մրսածության և հարբուխի ժամանակ

  • 500 մլ թարմ, մի քիչ գոլացրած կաթը խառնել 1 թարմ ձվի հետ: Ավելացնել 1թ.գ. մեղր և 1թ.գ. կարագ: Լավ խառնել և խմել երեկոյան՝ քնելուց առաջ: Առավոտյան ազատված կլինեք և հազից, և հարբուխից:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Arajin info կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Like this post? Please share to your friends: