Փսորիազի բուժում՝ ժողովրդական միջոցներով․ 5 ամենաարդյունավետ, բնական և հասանելի եղանակները

Առաջարկում ենք փորձել 5 ամենաարդյունավետ, բնական միջոցները՝ փսորիազի ախտանիշները նվազեցնելու համար։

Փսորիազը բավականին տարածված հիվանդություն է, որին բնոօորշ է մաշկի տարբեր հատվածների գրգռումն ու թեփոտումը։ Փսորիազով հիվանդները իրենց անինքնավստահ են զգում, ինչն էլ բավականին բարդացնում է նրանց փոխհարաբերությունները մարդկանց հետ և վատացնում է կյանքի որակը։

Ամենից հաճախ փսորիազն ախտահարում է արմունկները, ծնկները, գլխամաշկը, ձեռքերը, ոտքերն ու կրունկները։ Հիվանդությունը հանդիպում է ինչպես կանանց, այդպես էլ տղամարդկանց մոտ, հիմնականում 30-40 տարեկանում։

Մինչ օրս հայտնի չէ փսորիազի առաջացման կոնկրետ պատճառը, սակայն հաստատված է, որ ալկոհոլի օգտագործումը, հոգեկան հավասարակշռության խանգարումը, օրինակ դեպրեսիաներն ու սթրեսը, կարող են հանգեցնել փսորիազի խորացման կամ դրա ի հայտ գալուն։

Փսորիաի բուժման համար օգտագորվում են տարբեր քսուքները, սակայն այսօր առաջարկում ենք փորձել բնական միջոցներ։

  1. հալվե (ալոէ)․ բույսի մաքուր տերևը կտրեք և հանեք փափուկ միջուկը։ Քսեք ախտահարված հատվածում, փաթաթեք սննդային տոպրակով և թողեք 15 րոխե։ Դրանից հետո լվացեք հալվեի մնացորդները։ Կրկնեք պրոցեդուրան օրական 3-4 անգամ։
  2. կռատուկ և խատուտիկ․ յուրաքանչյուրից մեկական գդալ վերցրեք և եռման ջուր լցրեք, թրմեք 15 րոպե։ Հեղուկով լվացեք ախտահարված հատվածները։
  3. կռատուկի թուրմ․ կռատուկի 2 մաքրած արմատի վրա ավելացրեք 2լ եռման ջուր և թրմեք 2 օր։ Կարող եք պահել սառնարանում և ընդունել օրական 1 բաժակ՝ առավոտյան դատարկ ստամոքսին։
  4. խնձորի քացախ․ շատ պարզ միջոց։ Պետք է միայն խառնել հավասար քանակությամբ խնձորի քացախ ու ջուր։
  5. բանանի կեղև․ ախտահարված մաշկը շփեք բանանի կեղևի ներսի կողմով։ Դա, իհարկե, չի բուժի փսորիազը, սակայն զգալիորեն կլավացնի վիճակը։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ